https://armeniasputnik.am/20221031/3-tvokvos-kankhikacman-hamar-nakharary-bacatrec-te-inchu-en-bankery-pahumner-anum-50628579.html
3 տոկոս` կանխիկացման համար. նախարարը բացատրեց, թե ինչու են բանկերը պահումներ անում
3 տոկոս` կանխիկացման համար. նախարարը բացատրեց, թե ինչու են բանկերը պահումներ անում
ԱՄՆ–նպարտադրում է բանկերին անվանական նշել, թե ում է կանխիկ տրվել դոլարի թղթադրամը։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T12:57+0400
2022-10-31T12:57+0400
2022-10-31T13:44+0400
բանկ
անկանխիկ վճարում
տոկոսադրույք
արտարժույթ
դոլար
դրամ
բյուջե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42752581_0:0:1600:901_1920x0_80_0_0_59119c9fc057a24d7baaa483886117f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Բանկային ծառայությունների ու միջնորդավճարների թանկացումը կառավարությունում տրամաբանված ու պատճառաբանված են համարում։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով դրամական փոխանցումներից կատարվող մեծ պահումներից հանրության մեջ առկա դժգոհությունների մասին` ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին։Տիգրան Խաչատրյանի խոսքով` 3 տոկոս պահումներն ըստ էության բանկերի կողմից կիրառվող որոշակի զսպող մեխանիզմ են`սահմանափակումներ, որոնք եթե չկիրառեն, ՀՀ բանկային համակարգն ու ֆինանսական շուկան կբախվեն այլ կարգի խնդիրների։Դոլարը կանխիկացնելիս բանկերը 3 տոկոս պահում են. ո՞րն է պատճառը. ԶԼՄՔննարկմանը ներկա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ շեշտեց, որ ՀՀ բանկերն այսօր շատ մեծ թվով ոչ ռեզիդենտ անձանց են սպասարկում, և սահմանափակումներ չկիրառելու դեպքում ՀՀ բանկային համակարգը կվերածվի տվյալ երկրի բանկային համակարգի սպասարկուի կամ կցորդի։«Ընդհուպ մինչև անվանական նշում, թե ում է տրամադրվում կանխիկ թղթադրամը, ինչը բանկերի համար չափազանց ծախսատար է»,– ասաց Մարտին Գալստյանը` կարծիք հայտնելով, որ անկանխիկ շրջանառության նկատմամբ ՀՀ կառավարության ուղեծիրն այս տեսանկյունից ճիշտ է և պետք է պահպանվի։Հայաստանն առաջինն է․ ՎՏԲ բանկը հեռախոսային փոխանցումների ծառայություն է գործարկելԿԲ նախագահը նաև հայտնեց, որ ՀՀ բանկերի այս տարվա եկամուտների 90 տոկոսն ապահովվել է հատկապես ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42752581_0:0:1424:1068_1920x0_80_0_0_be206ec663e049a7fcaf18b9078f7385.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բանկ, անկանխիկ վճարում, տոկոսադրույք, արտարժույթ, դոլար, դրամ, բյուջե
բանկ, անկանխիկ վճարում, տոկոսադրույք, արտարժույթ, դոլար, դրամ, բյուջե
3 տոկոս` կանխիկացման համար. նախարարը բացատրեց, թե ինչու են բանկերը պահումներ անում
12:57 31.10.2022 (Թարմացված է: 13:44 31.10.2022) ԱՄՆ–նպարտադրում է բանկերին անվանական նշել, թե ում է կանխիկ տրվել դոլարի թղթադրամը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Բանկային ծառայությունների ու միջնորդավճարների թանկացումը կառավարությունում տրամաբանված ու պատճառաբանված են համարում։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով դրամական փոխանցումներից կատարվող մեծ պահումներից հանրության մեջ առկա դժգոհությունների մասին` ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին։
«Մենք ոչ թե դրամական փոխանցումներից բանկային համակարգում պահումների պրակտիկա ունենք, այլ ունենք կանխիկացման ժամանակ որոշակի ծառայությունների սակագներ։ Ժողովրդի մեջ 3 տոկոս գնահատականը որ կա, վերաբերում է կանխիկացման դեպքերին։ Դա ունի իր պատճառները։ Որքանով մենք լսել ենք ԿԲ–ի և բանկային համակարգի պարզաբանումները, մեզ դա թվացել է անհրաժեշտ և տրամաբանական, որովհետև հակառակ դեպքում ՀՀ տնտեսությունը շատ փոքր է իր չափերով, որպեսզի կարողանա անսահմանափակ կանխիկացում ապահովել փոխանցումների այս բարձր ֆոնին»,– ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով` 3 տոկոս պահումներն ըստ էության բանկերի կողմից կիրառվող որոշակի զսպող մեխանիզմ են`սահմանափակումներ, որոնք եթե չկիրառեն, ՀՀ բանկային համակարգն ու ֆինանսական շուկան կբախվեն այլ կարգի խնդիրների։
Քննարկմանը ներկա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ շեշտեց, որ ՀՀ բանկերն այսօր շատ մեծ թվով ոչ ռեզիդենտ անձանց են սպասարկում, և սահմանափակումներ չկիրառելու դեպքում ՀՀ բանկային համակարգը կվերածվի տվյալ երկրի բանկային համակարգի սպասարկուի կամ կցորդի։
«Ուզում եմ նաև նշել, որ ազգային արժույթով կանխիկացման դեպքում որևէ սակագին չի գործում, սակագինը գործում է օտարերկրյա արժույթների նկատմամբ, որոնց ՀՀ բանկային համակարգն ունի հասանելիության խնդիր»,– ասաց ԿԲ նախագահը` նշելով, որ, օրինակ, ԱՄՆ–նայսօր դոլարի շրջանառությունը սահմանափակող քաղաքականություն է վարում։ Եթե ՀՀ բանկերը ժամանակին ԱՄՆ–ից կարողանում էին մեծ քանակով դոլար բերել ՀՀ, ապա այսօր ոչ միայն ավելացել է ներմուծվող գումարի նկատմամբ գանձվող մեծությունը, այլև խստացվել են կանխիկի տրամադրման պայմանները։
«Ընդհուպ մինչև անվանական նշում, թե ում է տրամադրվում կանխիկ թղթադրամը, ինչը բանկերի համար չափազանց ծախսատար է»,– ասաց Մարտին Գալստյանը` կարծիք հայտնելով, որ անկանխիկ շրջանառության նկատմամբ ՀՀ կառավարության ուղեծիրն այս տեսանկյունից ճիշտ է և պետք է պահպանվի։
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ ՀՀ բանկերի այս տարվա եկամուտների 90 տոկոսն ապահովվել է հատկապես ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշվին։