00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7% տնտեսական աճը ռիսկային է. տնտեսագետը խորհուրդ է տալիս կոնսերվատիվ լինել

© Photo : Facebook / Haykaz FanyanՀայկազ Ֆանյան
Հայկազ Ֆանյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Հայկազ Ֆանյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ–ում մեկնարկել են 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հայկազ Ֆանյանի կարծիքով` չպետք է գնալ ընթացիկ ծախսերի ավելացման։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2023թ–ի համար ՀՀ պետական բյուջեի նախագծում կանխատեսվող 7% տնտեսական աճը բավական ռիսկային ցուցանիշ է, հատկապես այս տարվա համար ակնկալվող երկնիշ (11 %) տնտեսական աճի ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Ռիսկերը, նրա գնահատմամբ, հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, մասնավորապես` ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր զարգացումներով։
«Եթե հաշվի առնենք, որ այժմ ամբողջ աշխարհում տնտեսական աճի լուրջ խնդիրներ կան, այնինչ մեզ մոտ, պայմանավորված ռուս–ուկրաինական պատերազմով, ընդհակառակը` աննախադեպ տնտեսական աճ է արձանագրվել, կառավարության կանխատեսումների մեջ ինչ–որ ռացիոնալություն կարելի է փնտրել։ Բայց հաշվի առնելով, որ այս տարի կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ` եկող տարի 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ դնելը բավական ռիսկային է»,– ասաց տնտեսագետը։
Ի դեպ, ՀՀ կենտրոնական բանկը հաջորդ տարվա տնտեսական աճի վերաբերյալ այլ կանխատեսում ունի։ ԿԲ–ն 2023թ–ի համար 4.5 տոկոսանոց աճ է ակնկալում։ Ֆանյանը հակված է ԿԲ–ի տեսակետին ու ԿԲ–ի կանխատեսումն ավելի իրատեսական ու ոչ ռիսկային է համարում` հաշվի առնելով աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունները։
Տնտեսական աճի և բյուջեի ցուցանիշների վրա հնարավոր բացասական ազդեցության արտաքին գործոնները մատնանշելիս կառավարությունը ևս առաջին հերթին հիշատակում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները, համաշխարհային շուկաներում գրանցվող գնաճը, վառելիքի շուկայում առկա անորոշություններն ու դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումները։
Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունի նաև պղնձի համաշխարհային գինը։ Այս ոլորտում կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։ Եթե 2021թ–ին պղնձի 1 տոննայի արժեքը միջինը 9300 դոլար էր, այսօր` 8900, ապա 2023թ–ի համար առավելագույն արժեքը կանխատեսվում է առավելագույնը մինչև 8000 դոլար։ Թե որքանով այս անկումը կարող է ազդել ՀՀ բյուջեի եկամուտների վրա, Ֆանյանի դիտարկմամբ, մեծամասամբ պայմանավորված կլինի դրամի փոխարժեքից։
«Եթե հաջորդ տարի դրամն արժեզրկվի, օրինակ` մենք ունենանք դոլարի նկատմամբ պայմանական 480 դրամ փոխարժեք, այդ դեպքում պղնձի 8000 դոլար արժեքը մեր բյուջեի եկամտի վրա այնքան էլ բացասական չի անդրադառնա»,– ասաց տնտեսագետը։
Հաջորդ տարվա համար համաշխարհային շուկայում նաև պարենամթերքի գնանկում է կանխատեսվում, ինչը ևս իր ազդեցությունը կարող է թողնել ՀՀ ներմուծվող սննդամթերքի գների վրա։ Բայց մյուս կողմից կարող է նաև վտանգել տեղական գյուղմթերքի, վերամշակող արտադրության ու հատկապես դրանց արտահանումը։ Համաշխարհային փորձագիտական գնահատականներով` պարենի համաշխարհային գներն այս տարվա վերջին 14 տոկոս աճ կգրանցեն, իսկ հաջորդ տարի կնվազեն 5.8 տոկոսով։
Այդուհանդերձ, չնայած ակնկալվող 11 և կանխատեսվող 7 տոկոսանոց տնտեսական աճերին` տնտեսագետն արձանագրում է, որ Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Ուստի կառավարությանը խորհուրդ է տալիս բյուջեի ծախսերի պլանավորման հարցում պահպանողական վարքագիծ դրսևորել հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
«Չպետք է գնալ ընթացիկ ծախսերի ավելացան։ Նույնիսկ այն ավելացումները, որոնք արդեն պլանավորված են, ես կարծում եմ, որ պետք է ավելի զգույշ արվեն։ Օրինակ` սոցիալական բնույթի ծախսերի մասով ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է պահպանողական մոտեցում ցուցաբերի։ Նույնիսկ թոշակների, նվազագույն աշխատավարձերի ավելացման մասով որոշակի ռիսկեր կան»,– ասաց նա։
Միակ բացառությունը ծախսերի առումով, ըստ Ֆանյանի, պետք է արվի պաշտպանության ոլորտին ուղղվող գումարների համար։ Նրա խոսքով` տարածաշրջանում առկա վտանգավոր պայմաններում այս ոլորտում նույնիսկ պետք է ավելացնել ծախսերը, որոնց մեծ մասը կապիտալ ծախսեր են։ Դրանք արվելու են մեկանգամյա հատկացմամբ ու շարունակական բնույթ չեն կրելու, ինչը նվազեցնում է ծախսի հետագա ռիսկայնությունը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ում այսօր մեկնարկել են 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
Կառավարության ներկայացրած նախագծով պաշտպանության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կազմելու են 506 մլրդ դրամ, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2022թ–ի ցուցանիշները։ Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա դրանց ¾-ը պաշտպանության ոլորտի ծախսերն են։
Լրահոս
0