https://armeniasputnik.am/20221031/ekh-patgamavvorneri-pastahavaq-araqelutjuny-zhamanum-e-hh-nranq-ajcelelu-en-sjuniq-50652600.html
ԵԽ պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանում է ՀՀ. նրանք այցելելու են Սյունիք
ԵԽ պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանում է ՀՀ. նրանք այցելելու են Սյունիք
Առաքելության ներկայացուցիչները ՀՀ–ում են լինելու շուրջ 5 օր` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը: 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T18:20+0400
2022-10-31T18:20+0400
2022-10-31T18:32+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
սահման
եվրախորհուրդ
պատգամավոր
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/10/26471303_0:83:1600:983_1920x0_80_0_0_8831c6b61d57a6bd82035285451c739a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանում Եվրոպական խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը։Նրանք այստեղ են լինելու 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:Նշվում է, որ առաքելությունը ՀՀ է ժամանում` ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից։Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/10/26471303_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e4d1dc9e81ce168190df9d01eb728bab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), սահման, եվրախորհուրդ, պատգամավոր, հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), սահման, եվրախորհուրդ, պատգամավոր, հայաստան
ԵԽ պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանում է ՀՀ. նրանք այցելելու են Սյունիք
18:20 31.10.2022 (Թարմացված է: 18:32 31.10.2022) Առաքելության ներկայացուցիչները ՀՀ–ում են լինելու շուրջ 5 օր` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանում Եվրոպական խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակը։
Նրանք այստեղ են լինելու 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:
Նշվում է, որ առաքելությունը ՀՀ է ժամանում` ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից։
«Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արցախի Հանրապետության պատվիրակության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։
Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: