https://armeniasputnik.am/20221031/ete-putini-pashinjani-ev-alievi-handipman-ardjunqum-pastatught-lini-kteghekacnenq-peskvov-50639805.html
Եթե Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք. Պեսկով
Եթե Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք. Պեսկով
Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T15:36+0400
2022-10-31T15:36+0400
2022-10-31T15:40+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
սոչի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480371_0:0:1280:721_1920x0_80_0_0_69a8b4b7270c5a9ce7704056bc606a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik. Եթե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթղթեր ստորագրվեն, Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։ Մինչ եռակողմ հանդիպումը այս պահին Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/07/39480371_143:0:1280:853_1920x0_80_0_0_5dd03c70753a99f985629a8222ed681a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, սոչի
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, սոչի
Եթե Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք. Պեսկով
15:36 31.10.2022 (Թարմացված է: 15:40 31.10.2022) Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik. Եթե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթղթեր ստորագրվեն, Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե համաձայնեցվեն փաստաթղթերը», - ասել է Պեսկովը։
Արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։
Մինչ եռակողմ հանդիպումը այս պահին Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են
մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։
Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: