ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության հարցում. Սիմոնյան

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկությունը հայտնում է ԱԺ-ն։
Սիմոնյանը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր:
Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:
Լրահոս
0