https://armeniasputnik.am/20221031/irani-agn-n-anorinakan-e-hamarel-ihpk-i-dem-em-patzhamijvocneri-sahmanumy-50636645.html
Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումը
Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և ԵՄ այլ երկրների իշխանությունները ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց... 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T14:49+0400
2022-10-31T14:49+0400
2022-10-31T15:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
գերմանիա
եվրոպա
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/757/28/7572844_0:0:2922:1645_1920x0_80_0_0_d05680f2a7dbd8d033d759e15b2c52e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իրանական կողմն անօրինական է համարում Եվրոպական միության, մասնավորապես Գերմանիայի որոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբերն ասել էր, որ Բեռլինն ու Եվրամիությունը փնտրում են իրանական ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղիներ:Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ - ն Իրանի պաշտոնական ռազմական մարմինն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների կառավարություններն ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և չեն զոհաբերի իրենց շահերն անցողիկ քաղաքական օգուտներին:Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ նշել էր, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կառուցումը, ինչպես միշտ, անթույլատրելի է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով:
իրանի իսլամական հանրապետություն
գերմանիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/757/28/7572844_191:0:2922:2048_1920x0_80_0_0_7b5c5d97f3f5be1650a96dfc57d5e0cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , գերմանիա, եվրոպա, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , գերմանիա, եվրոպա, պատժամիջոցներ
Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումը
14:49 31.10.2022 (Թարմացված է: 15:08 31.10.2022) Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և ԵՄ այլ երկրների իշխանությունները ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և չեն զոհաբերի իրենց շահերը հանուն անցողիկ քաղաքական օգուտների:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իրանական կողմն անօրինական է համարում Եվրոպական միության, մասնավորապես Գերմանիայի որոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբերն ասել էր, որ Բեռլինն ու Եվրամիությունը փնտրում են իրանական ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղիներ:
«ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Գերմանիայի իշխանությունների հայտարարություններն Իրանի նկատմամբ այդ երկրների անպատասխանատու գործողությունների շարունակությունն են», - նշել է Կանանին:
Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ - ն Իրանի պաշտոնական ռազմական մարմինն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների կառավարություններն ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և չեն զոհաբերի իրենց շահերն անցողիկ քաղաքական օգուտներին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ նշել էր, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կառուցումը, ինչպես միշտ, անթույլատրելի է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով: