Սոչիում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը

© Sputnik / Пресс-служба президента Азербайджана / Անցնել մեդիապահոցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սոչիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահը, Ալիևը և Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,– ասել է նա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը ՏԱՍՍ–ի հետ զրույցում էլ ասել է, որ զուգահեռ ընթանում է նաև երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերն անդրադարձել են հանդիպման առանցքային հարցերին և հույս հայտնել, որ ընթացիկ խնդիրները կլուծվեն։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար։
Չի բացառվում, որ կողմերը անդրադառնան նաև ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու հարցին։
Լրահոս
0