00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցություններ Սոչիում. առնվազն երկու կարևոր հարց անորոշ մնաց

© Sputnik / Михаил КлиментьевԵռակողմ հանդիպում Սոչիում
Եռակողմ հանդիպում Սոչիում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Եռակողմ հանդիպում Սոչիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի կողմ դնենք Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության այն ձևակերպումները, որոնք բնորոշ են բոլոր բանակցային փաստաթղթերին՝ խաղաղություն, վստահություն, կայուն զարգացում, դրական մթնոլորտ և այլն, տակը կմնա իրական սցենարը՝ առնվազն որոշ ժամանակ արցախցիները կարող են ապրել այնպես, ինչպես ապրել են մինչև հիմա, քանի դեռ նրանց անվտանգությունը ապահովում են Ռուսաստանի խաղաղապահները։
Բայց հենց այս հեռանկարի հետ էլ կապված է առաջին անորոշ հարցը՝ իսկ որքա՞ն կարող է տևել այս ստատուս քվոն։ Տեսականորեն՝ անվերջ, բայց մենք հո լավ գիտենք, որ տեսականն ու գործնականը շատ հաճախ սար ու ձոր են։
Իրողությունն այն է, որ Իլհամ Ալիևը Սոչիում էլ հայտարարեց, մեջբերեմ. «Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է երկու տարի առաջ։ Այդ կոնտեքստում քննարկելու թեմա չկա»։ Սրանով հարևան երկրի ղեկավարը փաստորեն պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այլևս գոյություն չունի, բայց իր երկրի տարածքում կա մի հատված, որը Բաքուն չի վերահսկում, քանի որ այնտեղ են գտնվում ռուսաստանցի խաղաղապահները։ Եվ այդ հատվածում ապրում են մարդիկ, որոնք ունեն բոլոր պետական ինստիտուտները՝ նախագահ, խորհրդարան, տեղական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն և այլն։ Այսպիսին է այն իրողությունը, որն ուրվագծվում է Սոչիի հայտարարությունում։
Բանակցություններ Սոչիում. առնվազն երկու կարևոր հարց անորոշ մնաց
Առայժմ պարզ չէ, թե ինչպես կվերաբերվեն այս հեռանկարին արցախցիները՝ արդյոք ընդունելի կհամարեն, որ նաև այս ձևով կարելի է անկախ լինել Ադրբեջանից։ Բայց Բաքվում, բնականաբար, խիստ բացասական զգացումներ է առաջացնելու այն գիտակցումը, որ մի տարածքում, որն ադրբեջանցիներն իրենցն են համարում, գոյություն ունի մեկ այլ պետություն, որի նկատմամբ իրենք վերահսկողություն չունեն։ Հասկանալի է, որ Իլհամ Ալիևը փորձելու է ամեն ինչ անել նման իրողությունից հնարավորինս արագ ազատվելու համար։ Դրա հնարավորությունը ստեղծվելու է մոտ երեք տարի հետո՝ 2025 թվականին, երբ լրանում է ռուսաստանցի խաղաղապահների ղարաբաղյան առաքելության ժամկետը։ Կհեռանա՞ն արդյոք։
Իհարկե, գիտեք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ստորագրված հայտարարությունում ամրագրված է, որ խաղաղապահները շարունակելու են պաշտպանել Արցախը և Հայաստանի հետ կապող միջանցքը նաև 25 թվականից հետո, եթե կողմերից մեկը չառարկի դրա դեմ։ Ադրբեջանը, բնականաբար, կառարկի, ելնելով պարզ տրամաբանությունից՝ եթե ես վերջնականապես լուծել եմ հիմնահարցը, և իմ տարածքում այլևս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա ինչո՞ւ են այլ պետության խաղաղապահները մնում իմ պետության սահմաններից ներս։ Մեզ՝ հայերիս, համար պատասխանն ակնհայտ է. որովհետև Բաքուն ուզում է, որ Արցախում արցախցի չմնա։ Դրա ամենաակնհայտ հաստատումը կլինի հենց այն, եթե Ադրբեջանի իշխանությունները սկսեն ստիպել ռուսաստանցի խաղաղապահներին հեռանալ։ Սրանից լա՞վ ապացույց։
Թե ինչպես է հանգուցալուծվելու այս բարդ հարցը, շատ դժվար է հիմա ասել։ Իհարկե, Սոչիում ստորագրված հայտարարությունում գրված է, որ կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և այն կիրառելու սպառնալիքից։ Սակայն հիշենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք սկզբունքներից մեկն էլ էր ուժի չկիրառումը, և դա բոլորովին չխանգարեց Ադրբեջանի իշխանություններին Թուրքիայի ամենաակտիվ մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծել հայկական ուժերի դեմ։ Կլինի՞ արդյոք նոր պատերազմ։ Անկեղծ ասեմ՝ չեմ կարծում։
Միգուցե սխալվում եմ, բայց ավելի հավանական եմ համարում , որ Ադրբեջանը կօգտագործի նոր պատերազմի սպառնալիքը՝ հայկական կողմից զիջումներ կորզելու նպատակով։ Չգիտեմ՝ որքանո՞վ է նպատակահարմար այս պայմաններում Հայաստանի իշխանական ուժի կեցվածքը, երբ նրա ներկայացուցիչները պարբերաբար բացեիբաց շեշտում են՝ մենք այլևս ռեսուրս չունենք Արցախի հայերին պաշտպանելու համար։ Կարծես հրապարակավ խոստովանեն ադրբեջանցիների առջև՝ տկար ենք և ունակ չենք ձեզ դիմակայելու։ Իրոք, ճիշտ են իմաստուն մարդիկ, որոնք խորհուրդ են տալիս՝ երբեմն լռելը շատ ավելի օգտակար է, քան խոսելը։
Եվ երկրորդ կարևոր հարցը, որը նույնպես անորոշ մնաց Սոչիի եռակողմ հանդիպումից հետո։ Ի՞նչ լծակներ կան ազդելու Ադրբեջանի վրա և ստիպելու նրան լքել Հայաստանի տարածքն ու վերադարձնել իր զինվորականներին այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին մինչև անցած տարվա մայիսը։ Համաձայնե՛ք՝ հենց զորքերի դուրսքաշումը կարող էր ամրապնդել երկու հարևան պետությունների ժողովուրդների միջև վստահությունը և մեծապես նպաստել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական մթնոլորտի ձևավորմանը։ Չէ՞ որ հենց այդ սկզբունքներն են ամրագրված համատեղ հայտարարությունում։
Վիգեն Հակոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Եռակողմ հանդիպման արդյունքը լուրջ անհաջողություն էր թե՛ ՀՀ–ի, թե՛ ՌԴ–ի համար. քաղաքագետ
Լրահոս
0