Ադրբեջանն Իրանի հատուկ ծառայության հսկողությամբ գործող զինված խմբավորում է բացահայտել

© TrendԱդրբեջանի հատուկ ծառայություններ
Ադրբեջանի հատուկ ծառայություններ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապօրինի զինված կազմավորումը կազմված է Ադրբեջանի քաղաքացիներից։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված անօրինական զինված խմբավորում, հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։
Նշվում է, որ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրանական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո արմատական-ծայրահեղական կրոնական գաղափարների քարոզչության միջոցով գաղտնի ստեղծվել է Ադրբեջանի քաղաքացիներից կազմված ապօրինի զինված կազմավորում։ Նրանց նկատմամբ 2018 թվականից դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Խոսքը միջազգային հետախուզման մեջ հայտնված և ներկայումս Իրանում թաքնվող Թոխիդ Ալիմ օղլու Իբրահիմբեյլիի, Ռովշան Էլչին օղլու Ասադովի, Օրհան Քյամրան օղլու Մամեդովի, Էլշադ Էլչին օղլու Հաջիևի և այլոց մասին է:
Լրահոս
0