00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Առաջին անգամ է պաշտոնապես խոսվում այդ մասին. Հակոբյանը` Կոպիրկինի հայտարարության մասին

Արցախի կարգավիճակի հարցը ռուսաստանյան փաստաթղթի հիմնարար սկզբունքներից մեկն է․ Վիգեն Հակոբյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կողմ է ՌԴ-ի առաջարկած 15 կետանոց տարբերակին, մինչդեռ Ալիևն ուզում է, որ հայտարարության տեքստը սահմանափակվի 14 կետով։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԼՂ կարգավիճակին վերաբերող կետին և Կոպիրկինի հայտարարությանը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնահարցը իրոք ռուսաստանյան փաստաթղթի հիմքում արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Դեսպան Կոպիրկինը հայտարարում է այն, ինչն առկա է ռուսական կողմի մոտեցման մեջ, որի մասին շատերն արդեն գիտեն։ Դա առանձնապես գաղտնիք էլ չէ, և նույնիսկ Նիկոլ Փաշինյանի տան թերթը, վկայակոչելով «հավաստի աղբյուրները», գրել է, որ Ռուսաստանը հենց դա է ուզում»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ռուսաստանի դիրքորոշմանն առնչվող հարցին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին, երբ պայմաններ կստեղծվեն բոլոր կողմերի համար ընդունելի և արդար որոշման համար։
Վիգեն Հակոբյանը նկատում է` երբ այդ մասին այսօր հայտարարվում է, ապա ենթադրելի է, որ երեկվա մասնակի անհաջողությունից հետո Ռուսաստանն այնուամենայնիվ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ շարունակելու է ճիգեր գործադրել առաջիկայում սպասվող խաղաղության պայմանագրի հիմքում իր տարբերակն արձանագրելու ուղղությամբ։ Առաջին անգամ է, որ պաշտոնական մակարդակով ուղղակիորեն խոսվում է այդ մասին, ինչը նախապես գիտեին փորձագիտական պրոֆեսիոնալ շրջանակները, և հենց այդ դրույթի շուրջ է հիմնական տարբերությունը։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ՌԴ-ի առաջարկած 15 կետանոց տարբերակին, մինչդեռ Ալիևն ուզում էր, որ հայտարարության տեքստը սահմանափակվեր 14 կետով։ 15-րդ կետը վերաբերում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է ապագային։ Ըստ էության` Սոչիում Ալիևը բովանդակային առումով չհամաձայնվեց 15-րդ կետին, իսկ Փաշինյանն էլ` 14 կետից բաղկացած տարբերակին։
Հակոբյանը նշեց, որ տեսել է նախնական փաստաթուղթը, որի 15-րդ կետը հենց նշված խնդրի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է։ Նա հավելեց, որ երեկվա եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության տեքստը լուրջ կասկածներ առաջացրեց, որովհետև հիմնականում հենց այդ դրույթն է այնտեղից հանվել։ Իսկ որ 15-րդ կետն իսկապես եղել է ու հետո հանվել, դրա մասին ակնարկեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ կան կետեր, որոնք բավականին թեթևացվել են։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0