https://armeniasputnik.am/20221101/arcakhn-adrbejani-kazm-mtcnely-hghi-e-etnik-ztumnervov-ynddimadirnery-ekh-patgamavvornerin-50729725.html
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. ընդդիմադիրները` ԵԽ պատգամավորներին
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. ընդդիմադիրները` ԵԽ պատգամավորներին
Առաջիկայում Եվրախորհրդարանում Հայաստանի մասին զեկույց կներկայացվի։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T16:32+0400
2022-11-01T16:32+0400
2022-11-01T16:33+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
եվրախորհրդարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50728012_0:42:800:492_1920x0_80_0_0_13fa4b5fca584c93336a2807fa288b31.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի՝ Ադրբեջանի կազմում ներառելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:Ընդդիմադիրները խոսել են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից:Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50728012_44:0:756:534_1920x0_80_0_0_7bb9a4377928e5925034f8acacd4494c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, եվրախորհրդարան
հայաստան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, եվրախորհրդարան
Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. ընդդիմադիրները` ԵԽ պատգամավորներին
16:32 01.11.2022 (Թարմացված է: 16:33 01.11.2022) Առաջիկայում Եվրախորհրդարանում Հայաստանի մասին զեկույց կներկայացվի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի՝ Ադրբեջանի կազմում ներառելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ընդդիմադիրները խոսել են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:
Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը: