В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵՄ դիտորդներն այցելել են Վարդենիս. մարզպետը հայտնել է մարզում առկա ռիսկերի մասին

© Photo : Facebook / Կարեն Սարգսյան / Karen SargsyanԵՄ դիտորդներն այցելել են Վարդենիս
ԵՄ դիտորդներն այցելել են Վարդենիս - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
ԵՄ դիտորդներն այցելել են Վարդենիս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մասնակի վնասված բնակարանները վերանորոգվում են։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիան, վայրագությունները, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզ այցելած ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին` աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի գլխավորությամբ, տեղեկանում ենք մարզպետի ֆեյսբուքյան էջից։
ԵՄ առաքելության դիտորդական թիմն այցելել է Վարդենիս և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում ծանոթացել առկա իրավիճակին։
«Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք-շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ։ Իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ»,–ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` անդրադարձել են նաև մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել։
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդները սահմանի հայկական կողմից կհետևեն իրավիճակին, որպեսզի ստեղծենի վստահություն ու նպաստեն սահմանային հանձնաժողովների աշխատանքին։
Լրահոս
0