00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:28
19 ր
Ուղիղ եթեր
Sputnik սպորտ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է

© Sputnik / Asatur YesayantsԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության լրատվական բաժնից պարզաբանել են, թե ինչու է դա արվել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված։ Քանի որ կա մի գործընթաց, երկրորդ քննությունն անցկացվել չի կարող»,– նշեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
Sputnik Արմենիան զրուցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ`պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ՔԿ քննությունը։
«Քրեական գործի վարույթը շարունակվում է։ Այս պահին ոստիկանները հարցաքննվում են»,– նշեց Թադևոսյանը։
Նա չպատասխանեց հարցին, թե գործով անցնող ոստիկանները ինչ կարգավիճակ ունեն այս պահին` մեղադրյալի, թե կասկածյալի։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։
Հավելենք, որ Եռաբլուրում բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել։
Լրահոս
0