https://armeniasputnik.am/20221101/erevani-ev-baqvi-mijev-khaghaghutjan-pajmanagir-der-chka-putin-50674386.html
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
ՌԴ նախագահն անդրադարձել է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T00:04+0400
2022-11-01T00:04+0400
2022-11-01T00:54+0400
ռուսաստան
ադրբեջան
հայաստան
պայմանագիր
վլադիմիր պուտին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50674933_0:0:3207:1804_1920x0_80_0_0_c48b7aa0ad10d471539995dbbf001e62.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Բայց, ըստ նրա, կան նախադրյալներ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղի է գտնվել։«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը», - ասել է ՌԴ նախագահը լրագրողներին։Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ապա, Պուտինի խոսքով, դրանց մասին կարելի է խոսել, բայց պետք չէ։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50674933_65:0:2796:2048_1920x0_80_0_0_9ee5879a6a363fd372e95b26b8e68001.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, հայաստան, պայմանագիր, վլադիմիր պուտին
ռուսաստան, ադրբեջան, հայաստան, պայմանագիր, վլադիմիր պուտին
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
00:04 01.11.2022 (Թարմացված է: 00:54 01.11.2022) ՌԴ նախագահն անդրադարձել է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բայց, ըստ նրա, կան նախադրյալներ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղի է գտնվել։
«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը», - ասել է ՌԴ նախագահը լրագրողներին։
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, ապա, Պուտինի խոսքով, դրանց մասին կարելի է խոսել, բայց պետք չէ։
«Որովհետև եթե դրանք մինչև հիմա կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սրել մամուլի, հանրության ուշադրությունը։ Պետք է պարզապես հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության։ Սրանք շատ նուրբ բաներ են, որոնք զգայուն են երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք առանձնացնելու` առանց գործընկերների հետ համաձայնեցնելու», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։