00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գազային ջեքփոթ». Ռուսաստանի և Թուրքիայի հավակնոտ նախագծում ի՞նչն է վախեցրել Եվրոպային

© Sputnik / Вячеслав ПрокофьевԹուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Բաժանորդագրվել
Մոսկվան և Անկարան միջազգային մեծ գազային հանգույց են գործարկում։ Նախագիծը համաձայնեցվել է հում նավթի և բնական գազի խողովակաշարերով զբաղվող «Botas» ընկերության և «Epias» էներգետիկ բորսայի հետ։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

ԵՄ–ում մտահոգված են. իմիջային և տնտեսական կորուստներ են ուրվագծվել։ Ի՞նչ օգուտ կստանան Ռուսաստանն ու Թուրքիան, և ինչո՞ւ են մտահոգվել Եվրոպայում` ընթերցեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Ինչու են կառուցում

«Հյուսիսային հոսքին» որպես լրացում ևս մեկ գազատար և հանգույց կառուցելու առաջարկով հանդես է եկել Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովում։ Թուրքիայից վառելիքը կգնա երրորդ երկրներ, նախևառաջ` եվրոպական, եթե ցանկանան։
Ինչպես հոկտեմբերի վերջին հայտարարեց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, աշխատանքներն արդեն սկսվել են։
«Մենք գազային կենտրոն դառնալու նպատակ միշտ ունեինք», – ընդգծեց նա։
Հանգույցը բաշխման հարթակ է, որը կապված է ենթակառուցվածքների օբյեկտների հետ: Այնտեղ է հասնում գազը, և այնտեղ է ձևավորվում դրա գինը։
Թուրքիան և ՌԴ–ն խնդիր չունեն գազի վերաբերյալ բանակցությունների հարցում. ԶԼՄ

Հազվագյուտ հնարավորություն

Ինչպես նշել են «Գազպրոմում», նախագիծը շահավետ է բոլորի համար` և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի, և՛ Բրյուսելի։ Այդ մասին նշում են նաև վերլուծաբանները։
«Ռուսաստանից ԵՄ տարանցումից Թուրքիան ավելի շատ գումար կստանա, քան այսօր, թեև, իհարկե, դա չի կարելի դիտարկել որպես լիարժեք փոխարինում «Հյուսիսային հոսքին». յուրաքանչյուրի հզորությունը 55 մլրդ խմ է, «Թուրքական հոսքինը»` 31.5, «Երկնագույն հոսքինը»` 16», – պարզաբանում է անկախ փորձագետ Լեոնիդ Խազանովը։
Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը հիշեցնում է, որ թուրքերը հանգույցի գաղափարն արդեն մի քանի տասնամյակ են արծարծում։ Այժմ նրանց երազանքները կարող են իրականություն դառնալ։
Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. Էրդողան
«Թուրքիան գազային ջեքփոթ կշահի` ԵՄ մատակարարումներ կապահովի ոչ միայն Ռուսաստանից, այլև Ադրբեջանից, Իրանից և Թուրքմենստանից, – հավելում է Լեոնիդ Խազանովը։ – Ճիշտ է, դա բավական մեծ ներդրումներ կպահանջի, որոնք կառավարությանն ու տեղական նավթագազային ընկերությունները ստիպված կլինեն ինչ–որ տեղից հայթայթել»։

«Անդեմ» գազ

Նախագծի իրագործման դեպքում, չնայած բացասական քաղաքական կոնյունկտուրային, Ռուսաստանը հումքի մի մասը կուղղի դեպի Եվրոպա, եվրոպացիները կստանան «անդեմ» գազ, որովհետև վրան գրված չի լինի` որտեղից է հասել առևտրային հարթակ։ Բնականաբար, ԵՄ–ն որոշակի իմիջային կորուստ կունենա, փոխարենը թանկարժեք հեղուկ գազ ավելի քիչ կգնի։
Չի բացառվում նաև, որ ռազմավարական կորուստներ լինեն։ Օրինակ` վտանգ կա, որ Գերմանիան Եվրոպայի խոշորագույն գազային հանգույցի կարգավիճակը զիջի Թուրքիային։
Նախագիծը մտահոգել է ԵՄ–ին, որտեղ վստահեցնում են, որ ոչ մի դեպքում ռուսական գազ չեն գնելու։
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յուզեֆ Սիկելան թուրքական «Dnya» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ նավթի և գազի ներմուծումը լուրջ վեճերի առիթ է դառնում Եվրոպայում, հատկապես երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին։
«Պարզ է` որտեղից այդ գազը։ Կարծում եմ` Եվրոպան այն չի գնի», – ասել է նա։

Ընտրություն կա

Էներգառեսուրսների մատակարարումները դիվերսիֆիկացնելու ԵՄ–ի ձգտումը փորձագետները նոր հանգույցի համար հավանական ռիսկերից մեկն են համարում։ «Գազպրոմի» գնահատականներով` հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը դեպի Եվրոպա գազի տեղափոխումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41,4 տոկոսով (63 մլրդ խմ)։ Որոշ կանխատեսումների համաձայն` 2022 թվականին ընկերությունը կարող է կորցնել դեպի եվրոպական երկրներ արտահանման մինչև կեսը։
«Վառելիքի ավելցուկների չպահանջված լինելու խնդիրներ իսկապես կան, և միջերկրածովյան հանգույցը կարող էր լուծել դրանք», – ասում է տնտեսագետ և ներդրումների գծով մասնավոր խորհրդատու Նիկոլայ Նեպլյուևը։ Սակայն հարցը ԵՄ–ի դիրքորոշումն է` որքանով են այնտեղ ցանկանում հետագայում ևս սահմանափակել գազի ներմուծումը Ռուսաստանից։
Եվրոպային կշարունակի ճնշել նաև ԱՄՆ–ն։ Նրանք նման հանգույցի կարիք չունեն. այսօր ամերիկյան հեղուկ գազի արտահանման 70 տոկոսը եվրոպական շուկաներ է գնում։ Խազանովը ենթադրում է, որ Վաշինգտոնը կփորձի ազդել նաև կառավարության վրա, նույնիսկ պատժամիջոցներ կկիրառի։
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազի հաբի թեմայով
Բրյուսելի գործողությունները կախված են վառելիքի կայուն մատակարարումների հարցում շահագրգռվածությունից և տնտեսական վիճակից, որը վատթարանում է։
Կարծում են, որ այս ձմռանը ճգնաժամը չի խորանա. եվրոպական գրեթե բոլոր գազապահեստարանները լցված են։ Սակայն, ինչպես նախազգուշացրել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, հաջորդ տարի իրավիճակը կարող է վատթարանալ։ Եվրոպան ընդհանրապես արդեն դեկտեմբերից կարող է կորցնել ռուսական խողովակաշարային գազը. Մոսկվան կդադարի վառելիք վաճառել, եթե արժեքի առավելագույն շեմ սահմանվի։ Դրա հետևանքով, ինչպես հաշվարկել են ՄԷԳ–ում, փետրվարին պահեստարանները գրեթե կդատարկվեն (կմնա մոտ 20 տոկոս) նույնիսկ հեղուկ գազի ներկայիս ներմուծման մակարդակի պահպանման պայմաններում, որը 8 ամիսների ընթացքում ավելացել է 65 տոկոսով։
Լրահոս
0