ՀՀ վարչապետն Իրան է մեկնել

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանն Իրան է մեկնել նախագահ Ռայիսիիի հրավերով։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Փաշինյանն Իրան է մեկնում նախագահ Ռայիսիիի հրավերով։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։ Ի դեպ` Փաշինյանն Իրանում աշխատանքային այցով 2021-ի օգոստոսին էր եղել։
Լրահոս
0