00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրաշագործը» Գյումրու դրամատիկական թատրոնի բեմից գալիս է մայրաքաղաք

© Sputnik / Asatur YesayantsՆարինե Գրիգորյանը, Արա Խզմալյանն ու Լյուդվիգ Հարությունյանը
Նարինե Գրիգորյանը, Արա Խզմալյանն ու Լյուդվիգ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Նարինե Գրիգորյանը, Արա Խզմալյանն ու Լյուդվիգ Հարությունյանը
Բաժանորդագրվել
Գյումրու պետական դրամատիկական թատրոնը և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը սկսել են համագործակցել։ Նարինե Գրիգորյանի խոսքով` հիմա ապրում են իրարով, իրար ներկայացումներով։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում միս ու արյուն ստացած «Հրաշագործը» ներկայացումը նոյեմբերի 2-ի և 3-ին կցուցադրվի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
© Sputnik / Asatur YesayantsՆարինե Գրիգորյան
Художественный руководитель Национального театра им. Соса Саркисяна Нарине Григорян на пресс-конференции на тему ереванской премьеры спектакля Чудотворец (1 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Նարինե Գրիգորյան
Բանն այն է, որ երկու թատրոնները համախմբվել են, ու երևանյան հանդիսատեսն այսուհետ հնարավորություն կստանա տեսնելու ու գնահատելու Գյումրու դերասաններին, իսկ Գյումրու հանդիսատեսը՝ Երևանի դերասանական կազմին։
«Հրաշագործը» ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է։ Դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գաբոյանը, Անգելինա Զաքարյանը, Արփինե Մխիթարյանը, Տաթև Ղազարյանը, Սեդա Մկրտչյանը, Սարգիս Ղարիբյանը, Ֆրունզիկ Ամիրխանյանը:
Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործ» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որոնց պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել «Հրաշագործ» հոգեբանական դրամայում:

«Երկու թատրոններ համախմբվել են Նիկոլայ Ծատուրյանի շուրջ, որը նույնպես հրաշագործ է։ Նա մեզ հավաքեց, ասեմ ավելին` ներկայացման մեջ խաղում է 9 տարեկան երեխա, որը շատ հաճույքով, մանրակրկիտ աշխատում է։ Մենք մեծացնում ենք մեր հանդիսատեսի աշխարհագրությունը, և դա երկու թատրոնների համար էլ մեծագույն հարստություն է։ Մենք հիմա ապրում ենք իրարով, իրար ներկայացումներով»,- ասաց Գրիգորյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ իր հերթին նշեց, որ Գյումրու պետական դրամատիկական և Համազգային թատրոնների համատեղ աշխատանքը շատ խոստումնալից է. այս համագործակցությամբ հաղթահարվում է գավառական մտածողությունը, հոգեբանությունը։
© Sputnik / Asatur YesayantsԱրա Խզմալյան
Замминистра ОНКС Ара Хзмалян на пресс-конференции на тему ереванской премьеры спектакля Чудотворец (1 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Արա Խզմալյան
2 կարևոր խնդիր է դրված. ՀՀ-ում կկայանա Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
«Մայրաքաղաքից հատուկ գնում են Գյումրի, որպեսզի ներկայացում դիտեն։ Դրանից ավելի մեծ տոն, ավելի մեծ գնահատական մեր աշխատանքին չի կարող լինել։ Ես ողջունում եմ իմ ընկերների այս խելամիտ, ճիշտ քայլը և վստահեցնում, որ հետայսու ևս պետական աջակցությունը անպակաս է լինելու նման նախաձեռնություններից։ Վստահեցնում եմ»,-ասաց Խզմալյանը։
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն էլ հավելեց, որ երբ մտահաղացմանը հավատացին, ամեն ինչ ստացվեց։

«Գյումրու թատրոնն իր դռներն է բացում լավ ստեղծագործողների համար, ու այս ավանդույթը պետք է շարունակվի։ Մենք լավ թատրոն ենք, լավ ստեղծագործական թիմ ունենք, դերասաններ, բայց պետք է կարողանանք ժամանակին համահունչ քայլել, նոր մարդիկ ընդունել թատրոն, որոնք իրենց հետ նոր գեղագիտություն կբերեն»,- ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԼյուդվիգ Հարությունյան
Директор и художественный руководитель Гюмрийского драматического театра Людвиг Арутюнян на пресс-конференции на тему ереванской премьеры спектакля Чудотворец (1 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Լյուդվիգ Հարությունյան
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում այս տարի մի քանի ստեղծագործություն են խաղացել ու հիացրել հանդիսատեսին։ Դրանցից են բեմադրող Տաթև Հակոբյանի «Բոհեմը», ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Միզրին», բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի «Հրաշագործը» ներկայացումը, իսկ նոյեմբերի 12-ին և 13-ին Ֆրանսիայից հրավիրված Սաթէ Խաչատրյանը կներկայացնի «Սպասումը»։
Հավելենք, որ «Հրաշագործը» ներկայացումը խաղացել են Գյումրու դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, յուրաքանչյուր ներկայացում իր հետ բերել է նոր հանդիսատես։ Դերասանները համոզված են, որ այս ներկայացումը կսիրեն նաև մայրաքաղաքում։
Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում
Լրահոս
0