Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել. մասնակցել է ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմը
13:12 01.11.2022 (Թարմացված է: 14:06 01.11.2022)
© Photo : The official Telegram channel of the MoD RAՍուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
© Photo : The official Telegram channel of the MoD RA
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
© Photo : The official Telegram channel of the MoD RAԱշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն
© Photo : The official Telegram channel of the MoD RA
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
© Photo : The official Telegram channel of the MoD RAԱշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն
© Photo : The official Telegram channel of the MoD RA
Նախարարին զեկուցել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
© Photo : The official Telegram channel of the MoD RAԱշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն
© Photo : The official Telegram channel of the MoD RA