Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային կլինի 2 երկրների հարաբերությունների համար. Ռայիսի

© Photo : official site of the President of IRIՆիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Նիկոլ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ակնկալվում է, որ Հայաստանն ու Իրանը կստորագրեն մի շարք փաստաթղթեր և համագործակցության հուշագրեր տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան, անկասկած, շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Սաադաբադ պատմամշակութային համալիրում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքը, տեղեկանում ենք IRNA-ից։
Հայտնել էինք, որ այսօր պաշտոնական այցով Թեհրան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կովկասյան տարածաշրջանին, որն Իրանի պատմության և քաղաքակրթության մաս է կազմում։ Տարածաշրջանային հարցերի լուծումը պետք է լինի այդ տարածաշրջանի իշխանությունների ձեռքում։ Չեմ կասկածում, որ Հայաստանի վարչապետի այցն Իրան շրջադարձային պահ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար»,–ասել է Ռայիսին։
Ռայիսին նաև կարևորել է Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացումը` նշելով, որ իրանական կառավարությունը շեշտը դնում է բարիդրացիության վրա։
Գործակալության տվյալներով՝ երկու պետությունների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենան պատվիրակությունների բանակցությունները։
Հիշեցնենք, որ Փաշինյանն էլ իր հերթին այսօր ասել էր` համաձայն է Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ։
Լրահոս
0