00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները, դրանք ամենաճշգրիտն են. Պուտին

© Sputnik / Михаил КлиментьевՆիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել են նաև խաղաղապահների զորախմբի մանդատը երկարաձգելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Խոսելով հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին` Պուտինն ասել է, որ դա կարևորագույն հարց է, և այսօր խոսել են այդ հարցի շուրջ։
«Կան որոշ նախադրյալներ, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են»,– նշել է ՌԴ նախագահը։
Նա վստահեցրել է, որ դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, և Ռուսաստանը պատրաստ է դրա հիման վրա առաջ շարժվել` քննարկելով կողմերի հետ։ ՌԴ նախագահը շեշտել է` պայմանավորվել են (Փաշինյանի և Ալիևի հետ,– խմբ.), որ այդ շփումները, բանակցությունները կշարունակվեն։
Պատասխանելով հարցին` արդյոք քննարկում եղել է ղարաբաղա–ադրբեջանական սահմանին տեղակայված ռուս խաղաղապահների զորախմբի մանդատը երկարաձգելու վերաբերյալ` նա ասել է, որ խոսել են այդ մասին։
«Դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն, դա կախված կլինի այլ հարցերից, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումից, սահմանազատումից ու սահմանագծումից։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցը այլ կերպ կդրվի, եթե չլուծվեն կամ որոշ չափով լուծվեն, դրանից կախված է մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ կողմերն ամեն դեպքում Ռուսաստանին շնորհակալություն են հայտնել այն աշխատանքի համար, որն իրականացվում է։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0