https://armeniasputnik.am/20221101/qpi-hin-ev-nvor-andamneri-mijev-klanajin-pajqar-e-tsavalvum-vigen-hakvobjan-50733094.html
ՔՊ–ի հին և նոր անդամների միջև կլանային պայքար է ծավալվում. Վիգեն Հակոբյան
ՔՊ–ի հին և նոր անդամների միջև կլանային պայքար է ծավալվում. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվեց վարչության նախագահ, քանի որ մյուս հավակնորդները դեռ չունեն բավական հեղինակություն։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T17:22+0400
2022-11-01T17:22+0400
2022-11-01T17:22+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նիկոլ փաշինյան
վիգեն հակոբյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/1d/50585026_0:82:1024:658_1920x0_80_0_0_4fdd585fdb1b88413cf60330d7dcc4eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է դառնալ Հայաստանի համար արդեն ավանդական դարձած իշխող դասական կուսակցություն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Այն, որ վարչության նախագահ կրկին ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ըստ քաղտեխնոլոգի, ցույց է տալիս, որ պայքարող կողմերից ոչ ոք դեռ չունի բավական հեղինակություն։«Նախկինում նրանք կիսելու բան չունեին, հիմա արդեն ունեն։ Խոսքը ֆինանսական, տնտեսական լծակների մասին է։ Իհարկե, իրենք կներկայացնեն, թե դա սովորական քաղաքական պայքար է, բայց դա այդպես չէ»,– ասաց փորձագետը։Հակոբյանը կարծում է, որ ՔՊ համագումարից հետո վերոհիշյալ գործընթացներն ավելի կկատալիզացվեն։ Կուսակցության ներսում կհայտնվեն «ընդդիմադիր» խմբեր, որոնք դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Բայց սա, ըստ քաղաքագետի, կուսակցական բնականոն գործընթաց է։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ իշխող կուսակցության վեցերորդ համագումարը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ։ Մինչ այդ կուսակցության վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր։Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որոնք էլ ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/1d/50585026_0:0:909:682_1920x0_80_0_0_0ae04a2a7a11111dbdd925608173f999.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիկոլ փաշինյան, վիգեն հակոբյան
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիկոլ փաշինյան, վիգեն հակոբյան
ՔՊ–ի հին և նոր անդամների միջև կլանային պայքար է ծավալվում. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվեց վարչության նախագահ, քանի որ մյուս հավակնորդները դեռ չունեն բավական հեղինակություն։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է դառնալ Հայաստանի համար արդեն ավանդական դարձած իշխող դասական կուսակցություն։
Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հետաքրքիր է, որ շատ կարկառուն դեմքեր չհայտնվեցին կուսակցության վարչության կազմում, օրինակ` Արսեն Թորոսյանի նման «օդիոզ» ֆիգուրը։ Թեև վերջին ամիսներին նա բավական ակտիվ քարոզչություն էր վարում անգամ վարչության նախագահ դառնալու համար։ Բացի այդ, որոշ դեպքերում զարմանալի էր նաև ձայների տարաձայնությունը։ Հասկացվում է, որ հին և նոր անդամների միջև ծավալվում է կլանային պայքար»,– ասաց Հակոբյանը։
Այն, որ վարչության նախագահ կրկին ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ըստ քաղտեխնոլոգի, ցույց է տալիս, որ պայքարող կողմերից ոչ ոք դեռ չունի բավական հեղինակություն։
«Նախկինում նրանք կիսելու բան չունեին, հիմա արդեն ունեն։ Խոսքը ֆինանսական, տնտեսական լծակների մասին է։ Իհարկե, իրենք կներկայացնեն, թե դա սովորական քաղաքական պայքար է, բայց դա այդպես չէ»,– ասաց փորձագետը։
Հակոբյանը կարծում է, որ ՔՊ համագումարից հետո վերոհիշյալ գործընթացներն ավելի կկատալիզացվեն։ Կուսակցության ներսում կհայտնվեն «ընդդիմադիր» խմբեր, որոնք դեմ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Բայց սա, ըստ քաղաքագետի, կուսակցական բնականոն գործընթաց է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ իշխող կուսակցության վեցերորդ համագումարը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ։ Մինչ այդ կուսակցության վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր։
Այսօր «Հրապարակ» օրաթերթը
գրել էր, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որոնք էլ ստիպել են Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։