https://armeniasputnik.am/20221101/rubinjany-adrbejani-agresiaji-manramasnery-nerkajacrel-e-evrakhvorhrdarani-patgamavvornerin-50716267.html
Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատումը: 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T14:42+0400
2022-11-01T14:42+0400
2022-11-01T14:52+0400
հայաստան
ադրբեջան
ռուբեն ռուբինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50714355_0:0:800:451_1920x0_80_0_0_ff9be0d2f5a43bbad13bb3a7a87ef014.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին և մանրամասներ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50714355_88:0:800:534_1920x0_80_0_0_bb4fd3aafcbc19c862b5a49132ccfa53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուբեն ռուբինյան
հայաստան, ադրբեջան, ռուբեն ռուբինյան
Ռուբինյանը Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորներին
14:42 01.11.2022 (Թարմացված է: 14:52 01.11.2022) Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության հաստատումը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին և մանրամասներ ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի
մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
«Վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահն ու ընդգծվել նաև հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: