https://armeniasputnik.am/20221101/rvobert-qvocharjani-gvortsvov-datakan-nisty-hetadzgvec-erku-shabatvov-50701387.html
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով
Նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական... 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T13:30+0400
2022-11-01T13:30+0400
2022-11-01T13:36+0400
ռոբերտ քոչարյան
դատ
նիստ
դատարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/02/26305454_0:0:1600:901_1920x0_80_0_0_977c5e173649bd69da40459a2ac3884a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով` Գևորգյանի փաստաբանը վատառողջ է։Հայտնել էինք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։Դատախազները չառարկեցին։Քանի որ դատարանը թույլատրել էր Արմեն Գևորգյանին մեկնել երկրից` ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով, նիստը հետաձգվեց երկու շաբաթով։Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 13։00–ին։Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։Հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել. Քոչարյանը` Սերժ Սարգսյանի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/02/26305454_103:0:1526:1067_1920x0_80_0_0_151c8fe8a214631e6f4cb96fc09a6d5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, դատ, նիստ, դատարան
ռոբերտ քոչարյան, դատ, նիստ, դատարան
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով
13:30 01.11.2022 (Թարմացված է: 13:36 01.11.2022) Նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով` Գևորգյանի փաստաբանը վատառողջ է։
Հայտնել էինք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
«Դատարանը պաշտպան Լուսինե Սահակյանից գրություն է ստացել, որ նա այսօրվա դատական նիստին չի կարող մասնակցել վատառողջ լինելու պատճառով և խնդրել է այսօրվա նիստը հետաձգել»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Քանի որ դատարանը թույլատրել էր Արմեն Գևորգյանին մեկնել երկրից` ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով, նիստը հետաձգվեց երկու շաբաթով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին` ժամը 13։00–ին։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։