https://armeniasputnik.am/20221101/sanvosjann-iranci-gvortsynkervoj-het-khvosel-e-energetikaji-volvortum-hamagvortsakcutjan-masin-50729614.html
Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին
Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին
Գնել Սանոսյանն Ալի Աքբար Մեհրաբյանին ներկայացրել է Հայաստանում ԱԷԿ–ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T16:31+0400
2022-11-01T16:31+0400
2022-11-01T16:42+0400
գնել սանոսյան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
էլեկտրաէներգիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50728799_0:11:961:551_1920x0_80_0_0_c57ba07d0880aa412f58d6f23fdf175e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ Սանոսյանը Իրանում է գտնվում աշխատանքային այցի շրջանակում։Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։Սանոսյանը Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։Այսօր աշխատանքային այցով Իրան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/01/50728799_0:0:959:719_1920x0_80_0_0_d206e441c1699d311b2362baa0725d78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գնել սանոսյան , հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էլեկտրաէներգիա
գնել սանոսյան , հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, էլեկտրաէներգիա
Սանոսյանն իրանցի գործընկերոջ հետ խոսել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին
16:31 01.11.2022 (Թարմացված է: 16:42 01.11.2022) Գնել Սանոսյանն Ալի Աքբար Մեհրաբյանին ներկայացրել է Հայաստանում ԱԷԿ–ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հանդիպել ու քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սանոսյանը Իրանում է գտնվում աշխատանքային այցի շրջանակում։
«Խոսել են,մասնավորապես, համագործակցության նոր ուղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա մեծացնել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
Սանոսյանը Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։
Այսօր աշխատանքային այցով Իրան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։