Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբեր – Sputnik. Ռուսաստանը չի թուլացնում իր ջանքերը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանուղղությամբ, չնայած խնդիրներին, որ ունի այլ տարածաշրջաններում։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով Սոչիում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին` դեսպանը նշեց.
«Հանդիպման տևողությունն ու դրան նախապատրաստվելու ընթացքը խոսում է այն մասին, որ իսկապես տեղի է ունեցել բավական առարկայական ու բովանդակային հարցերի քննարկում»։
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Կոպիրկինը հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ամեն ինչ ասել է հանդիպման մասին երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Ինչպես ասել է մեր նախագահը, ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, սակայն կարևոր է այն փաստը, որ քննարկումը տեղի է ունեցել և կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել կարգավորման ճանապարհով»,– ասաց Կոպիրկինը:
Դեսպանն ասաց, որ Ռուսաստանի համար առաջնահերթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի կարգավորմանը նպաստելն է ու հավելեց, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, ինչը ազդանշան է հայ հասարակությանը և տարածաշրջանի երկրներին։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0