Ծառայակցի սպանության մեջ մեղադրվող պահեստազորայինը կալանավորվել է. ՀՀ քննչական կոմիտե

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2022
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պպահեստազորային զինծառայողին 2 մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Պահեստազորային շարքային զինծառայողը կալանավորվել է ծառայակցի սպանության և իր առողջության վնաս պատճառելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական կոմիտեում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 528-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն), և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Լրահոս
0