https://armeniasputnik.am/20221101/vaghy-es-karvogh-e-linem-ajd-zvohy-u-es-patrast-em-dran-ekvonvomikaji-nakharar-50694480.html
Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. էկոնոմիկայի նախարար
Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց կրակոցի օրինակը։ Նրա խոսքով` կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ 01.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-01T13:00+0400
2022-11-01T13:00+0400
2022-11-01T13:12+0400
նախարար
սահման
վահան քերոբյան
կրակոց
տնտեսություն
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0e/33245645_0:0:1601:901_1920x0_80_0_0_27931d7dd6041a8549cfcbdf124b92fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մենք պետք է սովորենք ապրել նոր միջավայրում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման խորհուրդ տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով ՀՀ սահմանների վրա ադրբեջանական պարբերաբար կրկնվող հարձակումների մասին։«Հիմա մենք պետք է ապրենք` հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը։ Իհարկե, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ անվտանգային իրավիճակն օր օրի բարելավվի, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ կարող է ամեն ինչ լինել»,–ասաց Քերոբյանը։Նրա խոսքով` այսօր սահմանին ամենօրյա կրակոցը սովորական երևույթ է դարձել։Լրագրողների անհամաձայնություններին ի պատասխան Վահան Քերոբյանը նշեց, որ ցավակցում է բոլոր զոհերի հարազատներին ու չբացառեց, որ վաղը ինքը կարող է լինել զոհը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0e/33245645_0:0:1423:1067_1920x0_80_0_0_166de8afc521e4fa68d3bac9d0d86ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նախարար, սահման, վահան քերոբյան, կրակոց, տնտեսություն, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, զոհ
նախարար, սահման, վահան քերոբյան, կրակոց, տնտեսություն, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, զոհ
Պետք է կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը. էկոնոմիկայի նախարար
13:00 01.11.2022 (Թարմացված է: 13:12 01.11.2022) Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց կրակոցի օրինակը։ Նրա խոսքով` կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մենք պետք է սովորենք ապրել նոր միջավայրում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման խորհուրդ տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով ՀՀ սահմանների վրա ադրբեջանական պարբերաբար կրկնվող հարձակումների մասին։
«Հիմա մենք պետք է ապրենք` հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը։ Իհարկե, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ անվտանգային իրավիճակն օր օրի բարելավվի, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ կարող է ամեն ինչ լինել»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այսօր սահմանին ամենօրյա կրակոցը սովորական երևույթ է դարձել։
«Կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, որտեղ տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եվ, եթե այդ կրակոցը պիտի չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է այնպես անենք, որ կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը և օրեցօր դարձնենք մեր երկիրն ավելի ապահով»,– ասաց նախարարը։
Լրագրողների անհամաձայնություններին ի պատասխան Վահան Քերոբյանը նշեց, որ ցավակցում է բոլոր զոհերի հարազատներին ու չբացառեց, որ վաղը ինքը կարող է լինել զոհը։
«Վաղը ես կարող է լինեմ այդ զոհը, ու ես պատրաստ եմ դրան»,– հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: