00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 տարի շարունակ ավիացիայի ոլորտում «փայ» են մտել. Շահեն Պետրոսյանը` խնդիրների մասին

© Sputnik / Andranik Ghazaryan«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքացիական ավիացիայում կուտակված խնդիրների ու ապագայում այս ոլորտում կառավարության անելիքների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Հայկական ավիացիային 20 տարի շարունակ թույլ չեն տվել զարգանալ, այդ է այսօրվա քաղավիացիայի ոչ այդքան լավ վիճակի պատճառը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։
«20 տարի ամեն մեկը փայ էր մտնում այնտեղ ու հարամում էր ամեն ինչ։ Դրանով էր պայմանավորված, որ վերջին 20 տարիներին հայկական ավիաընկերությունները նորմալ չկարողացան աշխատել»,– նշեց նա։
Շահեն Պետրոսյանը դեմ է նաև Բաց երկնքի քաղաքականությունը։
«Դա շատ սխալ բան է, բաց երկինքը չի կարող միակողմանի լինել, պետք է բազմակողմանի լինի, կամ գոնե երկկողմանի։ Թե չէ միայն մի կողմի «էստի համեցեքը», շատ սխալ քաղաքականություն է»,– ասաց Շահեն Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ Պետրոսյանը չհերքեց, որ վերջին տարիներին քաղավիացիայում առաջընթաց նկատվում է, բայց ասել թե ոլորտը վերածնվել է, ըստ նրա, ճիշտ չէ։
«Հայաստանը իր սեփական պարկը չունի, բոլորը լիզինգով օդանավեր են։ Ճիշտ է` երկու նոր ավիաընկերություններ ստեղծվել են, բայց նրանց թռիչքների աշխարհագրությունը շատ փոքր է ասելու համար, թե բոլոր հարցերը լուծվել են։ «Վերծանվել է» եզրույթը մի քիչ ճոռոմ է»,– հավելեց Պետրոսյանը։
Այս պահին հայկական ավիաընկերությունները կարողանում են մրցակցել միջազգային շուկայում, բայց դա կապված է ռուս– ուկրաինական հակամարտության պատճառով ստեղծված իրավիճակի հետ։ Հետագայում, ըստ մասնագետի, նրանք պետք է ավելացնեն թռիչքների աշխարհագրությունը, որ կարողանան դիմանալ մրցակցությանը։
«Հիմա մի քիչ բախտները բերել է` ռուսական ավիաընկերությունները զրկվել են իրենց օդանավերից, արդյունքում` այդ ուղղությամբ հայկական ավիաընկերությունները կարողանում են շահութաբեր թռիչքներ անել։ Օդանավերը Հայաստանից թռնում են կիսադատարկ ու հետ են գալիս բազմամարդ»,– նշեց մասնագետը։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը խոսեց նաև Գյումրու օդանավակայանի կարևորության մասին` նշելով, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի այն զարգացնելու համար։
«Գյումրու օդանավակայանը պետք է մեր պահեստային օդանավակայանը դառնա։ Ձմռան ամիսներին վայրէջքների համար այն ավելի բարենպաստ է, որովհետև «Զվարթնոց»–ում հաճախ մառախլապատ է լինում ու շատ վտանգավոր»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական ավիացիայի վերածննդի համար իր կառավարության խոստացած պայմանները ստեղծվել են, դա իրենց արդեն հաջողվել է։
Քաղավիացիայի նոր պետը կհանի մեզ «սև ցուցակից», ավիացիան թևեր կառնի ու կթռչի․ նախկին օդաչու
Լրահոս
0