https://arm.sputniknews.ru/20221102/suren-papikjany-bardzr-e-gnahatel-hh-um-em-ditvordakan-araqelutjan-ashkhatanqy-50764375.html
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T14:33+0400
2022-11-02T14:33+0400
2022-11-02T14:34+0400
հայաստան
սուրեն պապիկյան
եվրամիություն
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50763346_0:43:1280:763_1920x0_80_0_0_9f32debd43698eef25c79a1789ab8452.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:Նշենք, որ այսօր Մարեկ Շչիգիելին և Անդրեա Վիկտորինին ընդունել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել ՀայաստանՀիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/02/50763346_104:0:1177:805_1920x0_80_0_0_cb7b8b9a3b38db75a97c0cb00f54ce24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, եվրամիություն, դիտորդ
հայաստան, սուրեն պապիկյան, եվրամիություն, դիտորդ
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը
14:33 02.11.2022 (Թարմացված է: 14:34 02.11.2022) Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նշենք, որ այսօր Մարեկ Շչիգիելին և Անդրեա Վիկտորինին
ընդունել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև
քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։