00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցել է «հավաքական պաշտպանության». Շոյգու

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգ էր ընդունվել, որտեղ ՌԴ-ն անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուր է նշվել։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերիր – Sputnik. ՌԴ-ի սահմանների մոտ տեղակայվելով` ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցում է կատարում հավաքական պաշտպանության լիարժեք համակարգի ստեղծման։ Այս մասին ՌԴ–ի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հունիսի վերջին ՆԱՏՕ–ի Մադրիդյան գագաթնաժողովում դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգ էր ընդունվել, որտեղ ՌԴ–ն անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուր է նշվել», – հայտարարել է նախարարը։
Այսպես, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Բալթյան երկրներում տեղակայվել են ՆԱՏՕ–ի ոչ տարածաշրջանային պետությունների ԶՈւ կազմավորումները։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում նոր բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր են ստեղծվում։ Շոյգուն հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարից խմբավորումների թվաքանակն ավելացել է 2.5 անգամ և կազմում է ավելի քան 30 հազար մարդ, ապագայում կարող է էլ ավելի մեծանալ։
ՌԴ նախարարն ասել է, որ ՆԱՏՕ–ն ուկրաինական զինված խմբավորումներին ապահովում է հետախուզական տեղեկատվությամբ, մատնանշում թիրախների գտնվելու վայրը, իր ռազմական խորհրդատուներին է ուղարկում, Ուկրաինայի ԶՈւ-ին օտարերկրյա վարձկաններ մատակարարում, ՌԴ-ի դեմ տեղեկատվական և պատժամիջոցային պատերազմ վարում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները ցուցադրաբար անտեսում են կիևյան ռեժիմի կողմից միջուկային շանտաժի տարրերը, մասնավորապես` Զապորոժիեի ԱԷԿ–ի նկատմամբ սադրանքները։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` Մոսկվայում տեղյակ են «կեղտոտ» միջուկային ռումբ ստեղծելու Կիևի փորձերի, ինչպես նաև սեփական տարածքում ՆԱՏՕ–ի երկրների միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին։
«Վերջերս Ուկրաինայի նախագահն Արևմտյան երկրներին հորդորել էր Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնել», – հիշեցրել է Շոյգուն։
Նա նշել է, որ Կիևը պայքարի արգելված մեթոդներ է կիրառում` ահաբեկչություններ, պատվիրված սպանություններ և ծանր զենքով խաղաղ բնակիչների գնդակոծություն։ Արևմտյան երկրներն աշխատում են չնկատել դա։
«Ավելին` նրանք խրախուսում են Ուկրաինայում հակամարտության սրումը։ Ուկրաինական ԶՈւ–ն անդադար հագեցվում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմամթերքով», – հավելել է նախարարը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։
Լրահոս
0