00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես եմ» ծրագրով նախատեսվող պատվովճարը չի տրամադրվում զոհվածների ընտանիքներին․ պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյանը ԱԺ-ում
Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գումարները զոհվածների ընտանիքին փոխանցելու հարցի կարգավորման հետ կապված օրենքում բաց կա։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի տրամադրում ՊՆ «Ես եմ» ծրագրով նախատեսվող պատվովճարը պատերազմում զոհված ծրագրի մասնակիցների ընտանիքներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը մանրամասնել է, որ զինծառայողները մինչ ծրագրով նախատեսված ժամկետի ավարտը զոհվել են հայրենիքի համար մղված պայքարում, իսկ գումարները ընտանիքին փոխանցելու հարցի կարգավորման հետ կապված օրենքում բաց կա։
Թագուհի Թովմասյանը նշել է, որ քայլեր է ձեռնարկել հարցը համապատասխան օղակներում բարձրացնելու հետ կապված։ Մասնավորապես ՊՆ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարության քննարկմանը ներկայացվել է նախագիծ, ըստ որի պատվովճար տրամադրվելու է նաև պայմանագիր կնքած և ծառայության ընթացքում զոհված կամ անհետ կորած համարվող զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ։
Օրինագծի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը ստացվելուց հետո, Թովմասյանի խոսքով, պետք է այն ներկայացվեր ՀՀ վարչապետի աշխատակազմ:
«Ընդունելով մեր տղաների ծնողների արդարացի պահանջը՝ ՀՀ կառավարությունից պահանջում եմ առաջնահերթ կերպով անդրադառնալ բարձրացված հրատապ խնդրին: 44-օրյա պատերազմից անցել է 2 տարի, իսկ համապատասխան լուծում պահանջող այս հարցը ևս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ չի լուծել»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ հետևողական է լինելու հարցի լուծմանը։
Նշենք, որ ՊՆ «Ես եմ» ծրագրով դիմող քաղաքացիների ծառայությունը տևում է 3 տարի։ Զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` ծրագրի մասնակիցն անցնում է ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ն անցկացվում է տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան վճարվում է որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին փոխանցվում է շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`բնակարանի ձեռքբերման, մինի-ֆերմա ստեղծելու և կամ ուսման վարձի փոխհատուցման նպատակով։
Լրահոս
0