ԱԻՆ ջոկատները ծառայություն կիրականացնեն մարտական հենակետերում

© Photo : Ministry of Emergency Situations of RAԱԻՆ ջոկատները ծառայություն կիրականացնեն մարտական հենակետերում
ԱԻՆ ջոկատները ծառայություն կիրականացնեն մարտական հենակետերում - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ԱԻՆ ջոկատները ծառայություն կիրականացնեն մարտական հենակետերում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին խումբը մեկնել է 25-օրյա վարժական հավաքի, որն անցկացվելու է ՊՆ–ի հաստատած պլանի համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազմավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
© Photo : Ministry of Emergency Situations of RAԱռաջին խումբը մեկնել է 25-օրյա վարժական հավաքի
25 сотрудников Спасательного управления Еревана отправились на сборы с плаца скорой помощи - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Առաջին խումբը մեկնել է 25-օրյա վարժական հավաքի
Այսօր ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների են մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայողներ:
Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատած պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: Վերապատրաստումներից հետո ԱԻՆ ջոկատները մեկնելու են հենակետեր և իրականացնելու են 14-օրյա մարտական հերթապահություն:
Եռամսյա հավաքների ժամկետների կրճատումը լավ է, բայց... փորձագետը՝ ՊՆ–ի ծրագրերի մասին
Լրահոս
0