00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն 17 նոր էլեկտրամոբիլ ձեռք կբերի, հները մաշվել են. աշխատակազմի ղեկավար

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ՀՀ ԱԺ
Բաժանորդագրվել
Խորհրդարանի 46 մեքենաներից 4-ն արդեն ներկայացվել են օտարման, 20-ից ավելի մեքենաների օգտակար ծառայության ժամկետը սպառված է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2023թ–ին ԱԺ-ն ձեռք կբերի 17 նոր էլեկտրամոբիլ։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը` ներկայացնելով խորհրդարանի հաջորդ տարվա բյուջետային ծախսերը։
«ԱԺ ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 մեքենաներից 4-ն արդեն ներկայացվել են օտարման, 20-ից ավելի մեքենաների օգտակար ծառայության ժամկետը սպառված է, և նրանց հետագա շահագործումը համարվում է բավականին ծախսատար և ոչ արդյունավետ»,– ասաց Նարիբեկյանը` հավելելով, որ ԱԺ աշխատակազմը նախապատվությունը տվել է ժամանակակից էլեկտրամոբիլներին։
ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն առաջարկեց կրճատել խորհրդարանի ծախսերը` կրճատելով ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների, այլև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը։
«Ինչ պարտադիր է, որ 5-6 հոգով գնան, դրա փոխարեն կարող են 3 հոգով գնալ ու նույն աշխատանքը կատարել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաներին, պատգամավորն առաջարկեց աշխարհի շատ երկրների նման պատգամավորներին սպասարկել ոչ թե անձնական ծառայողական ավտոմեքենաներով, այլ տաքսիներով։
«Ցանկացած պահի կգա, օգտվողը չեկը կբերի փողը կստանա։ Բայց դրա փոխարեն վարորդ չենք պահի, մեքենա չենք վերանորոգի, բենզին չենք լցնի»,– ասաց Խաչատրյանը` հիշեցնելով, որ ծառայողական ավտոմեքենաները պատգամավորներին սպասարկում են հիմնականում Երևանի տարածքում, ինչը նույն հաջողությամբ կարող են անել պետական մրցույթում շահած տաքսի ծառայությունների ավտոմեքենաները։
Աշխատակազմի ղեկավարը չհամաձայնեց պատգամավորի առաջարկներին` նշելով, որ պատվիրակության ամեն մի անդամ կարևոր է, քանի որ կարող է մի այնպիսի միտք ծագել, որը մեկ ուրիշի մոտ չի առաջանա։ «Այնպես որ իմ կարծիքն է` ինչքան շատով գնան, այդքան ավելի լավ է», –ասաց Նարիբեկյանը։
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոմեքենաները տաքսիներով փոխարինելուն, աշխատակազմի ղեկավարը մտավախություն հայտնեց, որ այդ դեպքում կարող է խախտվել պատգամավորի հանդիպման գաղտնիությունը։
Հիշեցնենք` 2022 թվականի ապրիլի 7-ին ընդունված որոշմամբ նախատեսվում էր որպես ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ։
Գնումը պետք է իրականացվեր «Տոյոտա Երևան» ընկերությունից` առանց մրցույթ հայտարարելու։
Սակայն մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում որոշել են ժամանակավորապես կասեցնել գնման գործընթացը` առանց պատճառը հայտնելու։
4 ամիս անց` օգոստոսին, հայտնի դարձավ, որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, ՌԴ–ում ստեղծված իրավիճակով ու պատժամիջոցներով պայմանավորված, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։
Լրահոս
0