00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ազգային ավիափոխադրողը մտադիր է դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթներ առաջարկել

© Photo : press office of Fly Arna Fly Arna ինքնաթիռ
 Fly Arna ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունը հոկտեմբերի վերջից սկսել է Երևան-Թբիլիսի չվերթեր իրականացնել, սակայն չի պատրաստվում սահմանափակվել միայն տոմսերի վաճառքով։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն նախատեսում է իր հաճախորդներին զբոսաշրջային փաթեթներ առաջարկել դեպի Վրաստան։
Հոկտեմբերի 30-ին Fly Arna ավիաընկերությունը սկսել է Երևանից Թբիլիսի չվերթեր իրականացնել։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Ընկերության գլխավոր տնօրեն Էնթոնի Փրայսի խոսքով՝ չվերթերի ժամանակն այնպես է ընտրվել, որ ուղևորները հնարավորություն ունենան հանգստյան օրերն անցկացնել Թբիլիսիում, օրինակ՝ ուրբաթ երեկոյան մեկնեն ու կիրակի երեկոյան վերադառնան:
«Մենք միշտ ցանկացել ենք թռիչքներ իրականացնել դեպի Թբիլիսի՝ չնայած նրան, որ սա համեմատաբար բավականին կարճ թռիչք է. ընդհանուր թռիչքի տևողությունը 30 րոպե է։ Մենք հավատացած ենք, որ մեր ուղղությունների ավելացմանը զուգահեռ կկարողանանք Թբիլիսիի հետ կապող ավելի շատ թռիչքներ առաջարկել մեր ուղևորներին։ Առաջիկա շաբաթների ընթացքում այլ նոր ուղղությունների մասին կհայտնենք, որոնց շարքում է Բեյրութը. այս պահին սպասում ենք չվացուցակին, որի հաստատումից հետո կհայտարարենք թռիչքների հաճախականության և ժամերի մասին»,-ասել է Փրայսը։
© Photo : press office of Fly ArnaԷնթոնի Փրայս
Гендиректор компании Fly Arna Энтони Прайс - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Էնթոնի Փրայս
Նա նշել է, որ մինչև տարեվերջ ընկերությունը կհայտարարի ևս մի քանի ուղղությունների գործարկման մասին:
Ընդ որում` ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն չվերթերով։ Fly Arna-ն աշխատում է շուրջ 500 հայկական տուրիստական ընկերությունների հետ, ինչպես նաև համագործակցում է Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության կոմիտեների հետ՝ հետաքրքիր ճանապարհորդական փաթեթներ ստեղծելու համար: Խոսքն ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում առանձին ուղղությունների, նաև երկու երկրներում մեկ փաթեթով հանգստի մասին է։
© Photo : press office of Fly ArnaFly Arna–ի ինքնաթիռ
Самолет национального перевозчика Fly Arna - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Fly Arna–ի ինքնաթիռ
«Հայաստանում վերջերս բացել ենք Cosmo Travel նոր տուրիստական գործակալությունը, որը մասամբ պատկանում է Fly Arna-ին», - հայտնել է Փրայսը:
Երևանից Թբիլիսի չվերթերը մեկնարկել են, այդ թվում ՝ հաշվի առնելով Մոսկվայից այնտեղ ուղիղ չվերթերի բացակայությունը։ Ռուսաստանցիները Fly Arna–ի ինքնաթիռներով կարող են Թբիլիսի հասնել Երևանով տարանցիկ չվերթի միջոցով:
«FlyOne Armenia»–ն ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով
Հենց Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներն են կազմել Թբիլիսի մեկնած առաջին ինքնաթիռի զգալի, եթե ոչ մեծ մասը։
Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև թռիչքը տևում է մոտ 30 րոպե։ Երևան-Թբիլիսի չվերթի լոուքոսթերի տոմսերը սկսվում են 25 հազար դրամից (մոտ 60 դոլար): Ստանդարտ տոմսը ներառում է նաև SkyTime հոսքային ծառայություն (կինոներ, ժամանցային ծրագրեր, աուդիոգրքեր և այլն):
Այս պահին ազգային ավիափոխադրողի ինքնաթիռները մեկնում են Մոսկվա, Սոչի, Շարմ Էլ Շեյխ և Թբիլիսի։
«FlyOne Armenia»–ն ավելացնում է դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթերի թիվը
Հիշեցնենք, որ «Fly Arna» հայկական ազգային ավիափոխադրողը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկն է: Տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Fly Arna»-ն հետևում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին:
Լրահոս
0