https://armeniasputnik.am/20221102/hajastani-tntesutjuny-bum-e-aprum-nikvol-pashinjan-50749211.html
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի համոզված է, որ 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հաղթահարված են։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T10:44+0400
2022-11-02T10:44+0400
2022-11-02T10:47+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49272211_0:0:1600:901_1920x0_80_0_0_b003f8e457a109ebc26d5e39861e7e2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը բում է ապրում: Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը ներկայացրեց վիճակագրական վերջին տվյալները, որոնց համաձայն` 2022թ–ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։Նրա խոսքով` այս ցուցանիշները հնարավորություն են տալիս տնտեսության առումով այս տարի վերադառնալ 2019 թվականի տեմպին:Հայկական ընկերությունները սկսում են դրսից աշխատողներ բերել. ԿԲ նախագահՓաշինյանը հիշեցրեց, որ 2018թ–ից ի վեր կառավարությունը որդեգրել էր տնտեսությանը չմիջամտելու քաղաքականություն։ «Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»,-ասաց վարչապետը:Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2022թ–ին Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում աշխարհի 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։«Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է». ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/04/49272211_180:0:1600:1065_1920x0_80_0_0_ff557a1ced9a1262114120d529fbfe23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն
Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
10:44 02.11.2022 (Թարմացված է: 10:47 02.11.2022) ՀՀ վարչապետի համոզված է, որ 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հաղթահարված են։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը բում է ապրում: Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց վիճակագրական վերջին տվյալները, որոնց համաձայն` 2022թ–ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։
«Այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշները հնարավորություն են տալիս տնտեսության առումով այս տարի վերադառնալ 2019 թվականի տեմպին:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ–ից ի վեր կառավարությունը որդեգրել էր տնտեսությանը չմիջամտելու քաղաքականություն։ «Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2022թ–ին Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում աշխարհի 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։