Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

© Photo : ОДКБՀակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արշակյանը նիստի մասնակիցներին զեկուցել է ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակ ՀՀ առաջնահերթությունների իրականացման ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։
© Photo : ОДКБՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը
Заместитель председателя Постоянной комиссии ПА ОДКБ по политическим вопросам и международному сотрудничеству Дмитрий Новиков на выездном заседании комиссии (2 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը
Նշենք, որ մշտական հանձնաժողովի արտագնա նիստն անցկացվում է այսօր, Երևանում: Արշակյանը նիստի մասնակիցներին զեկուցել է 2022-ին ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում ՀՀ առաջնահերթությունների իրականացման ընթացքի մասին:
Նիստի մասնակիցները ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչները, դիտարկում են ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հարցը:
Լրահոս
0