https://armeniasputnik.am/20221102/iradrutjan-shat-karevvor-pvopvokhutjun-ka-pashinjany-turqiaji-het-haraberutjunneri-masin-50752245.html
Իրադրության շատ կարևոր փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Իրադրության շատ կարևոր փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
ՀՀ վարչապետի խոսքով՝ օգոստոս-հոկտեմբերին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T11:40+0400
2022-11-02T11:40+0400
2022-11-02T11:44+0400
թուրքիա
հայաստան
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/06/49428829_0:0:1280:721_1920x0_80_0_0_b0dcfeb698055b0779f6c8df9dda2b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ այս տարի և՛ հեռախոսազրույց, և՛ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։Նրա խոսքով՝ դա կարող է թույլ և ոչ էական բան թվալ, բայց նախկինում եղել է մի հարց` հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել։ Ըստ Փաշինյանի՝ այսօր այդ բարդությունը վերացված է ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության։Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության օրակարգի իրագործման աշխատանքները շարունակելու են։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/06/49428829_105:0:1242:853_1920x0_80_0_0_6117aa000bf52a69b895102074b8abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան
Իրադրության շատ կարևոր փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
11:40 02.11.2022 (Թարմացված է: 11:44 02.11.2022) ՀՀ վարչապետի խոսքով՝ օգոստոս-հոկտեմբերին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ այս տարի և՛ հեռախոսազրույց, և՛ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Սա չափազանց կարևոր է։ Եթե դուք հարցնեք` իրադրության որևէ փոփոխություն ունենք, թե ոչ, ես կարծում եմ, որ ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն , որն ինքնին խորը, գործնական և առարկայական արդյունք չէ, բայց ես, վերլուծելով իրավիճակը, հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա կարող է թույլ և ոչ էական բան թվալ, բայց նախկինում եղել է մի հարց` հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել։ Ըստ Փաշինյանի՝ այսօր այդ բարդությունը վերացված է ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության։
Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության օրակարգի իրագործման աշխատանքները շարունակելու են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: