00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղապահների մանդատը երկարացնելու շուրջ համաձայնություն չի կայացել Սոչիում. Փաշինյան

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԽաղաղապահ
Խաղաղապահ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Խաղաղապահ
Բաժանորդագրվել
Վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հայության անվտանգության երաշխիքն այսօր խաղաղապահների ներկայությունն է
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը երկարացնելու շուրջ։ Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք առաջարկեցինք, որ հենց Սոչիում տեղում որոշում կայացվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հայության անվտանգության երաշխիքն այսօր խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ։
«Քանի որ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Սոչիից առաջ ու Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ինքը Սոչիում վերահաստատել է Պրահայի պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը ևս չի հերքել։
Վարչապետը հիշեցրեց, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` խաղաղապահների մանդատը երկարացվում է ինքնաբերաբար, և չի երկարացվում միայն այն ժամանակ, եթե 5-ամյա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից մեկը առարկություն է ներկայացնում։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Լրահոս
0