00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոյի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտությանը հասկանալի է և ազնիվ. Բելառուսի ԱԳՆ

© Sputnik / Անցնել մեդիապահոցԲելառուսի ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Բելառուսի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել հայ գործընկերներին ուշադիր կարդալ բելառուսական պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները «այս բարդ, բայց միանգամայն լուծելի հարցի վերաբերյալ»։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Բելառուսը գործնականում հաստատում է իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։ Մինսկը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ Իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսը հավատարիմ է ոչ թե խոսքով, այլ գործով, որը հաստատում է իր ողջ պատմության ընթացքում։ Այդ թվում ՝ այս դժվարին պահին», - նշել է Գլազը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշումներին, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունները դաշնակցային չեն և բանակցությունների տրամաբանությունից կտրված են:
Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մինսկի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը պարկեշտությունն է։
Եվ «եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել»:
Նա նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Լուկաշենկոյի մոտեցումը հիմնված է իրականության վրա, հասկանալի է և ազնիվ` դաշնակցի տեսանկյունից։
«Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ զգալի ջանքեր գործադրելով բոլոր հասանելի ձևաչափերում՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ», - ավելացրել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով` Ադրբեջանի ու Հայաստանի նախկին և ներկա առաջնորդները շնորհակալ են բելառուսական պետության ղեկավարին Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ու բարեկեցության անկեղծ ցանկության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում անձնական ներդրման համար:
«Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել բելառուսական պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս բարդ, բայց միանգամայն լուծելի հարցի վերաբերյալ», - եզրափակել է Գլազը:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։ Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:
Երեկ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ էլ Լուկաշենկոն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ վաղուց է առաջարկել, սակայն Հայաստանը չի համաձայնել, և Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնացել, քան ուժայինը:
Լրահոս
0