https://armeniasputnik.am/20221102/minchev-2018-ty-arcakhi-inqnvorvoshman-iravunqy-votnatak-e-arvel-alen-simvonjan-50769040.html
Մինչև 2018 թ.–ը Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնատակ է արվել. Ալեն Սիմոնյան
Մինչև 2018 թ.–ը Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնատակ է արվել. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները միշտ բարձրաձայնում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T15:24+0400
2022-11-02T15:24+0400
2022-11-02T15:24+0400
ալեն սիմոնյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48203219_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5edcc4de527423b1223e29fe06a272f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Ամբողջ բանակցային պրոցեսի ընթացքում մինչև 2018 թ.–ը Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնատակ է արվել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։Նրա խոսքով ՝ Հայաստանի իշխանությունները միշտ բարձրաձայնում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության անհրաժեշտության խնդիրը։«Բոլոր հարթակներում Հայաստանյան իշխանությունն ասում է, մշտապես ասել է ու շարունակելու է ասել, որ Արցախի ժողովրդի ճակատագրի մասին բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ու ներկայացուցիչների մասնակցությամբ»,– վստահեցրեց Ալեն Սիմոնյանը։Դիտարկմանը, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների Սոչիի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի մասին, Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Սոչիում և Պրահայում քննարկվում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը:Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքն անվստահություն էր Հայաստանի իշխանության հանդեպ։ Միևնույն ժամանակ նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ Արցախում հանրահավաք եղավ հենց Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ։ Նա խորհուրդ տվեց այդ հարցերը ուղղել Արայիկ Հարությունյանին և Արթուր Թովմասյանին։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ ԱԺ հայտարարությունը ներկայացվեց արտահերթ նիստի ժամանակ։ Նշենք, որ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր ընթանում, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0d/48203219_397:275:1453:1067_1920x0_80_0_0_169dc357500b508dc7a780db349fda5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայաստան
ալեն սիմոնյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայաստան
Մինչև 2018 թ.–ը Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնատակ է արվել. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները միշտ բարձրաձայնում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Ամբողջ բանակցային պրոցեսի ընթացքում մինչև 2018 թ.–ը Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնատակ է արվել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով ՝ Հայաստանի իշխանությունները միշտ բարձրաձայնում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության անհրաժեշտության խնդիրը։
«Բոլոր հարթակներում Հայաստանյան իշխանությունն ասում է, մշտապես ասել է ու շարունակելու է ասել, որ Արցախի ժողովրդի ճակատագրի մասին բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ու ներկայացուցիչների մասնակցությամբ»,– վստահեցրեց Ալեն Սիմոնյանը։
Հնարավոր է արդյո՞ք բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջև հարցին` ԱԺ խոսնակը պատասխանեց. «Եթե նայում ենք ադրբեջանական հռետորաբանությունը` նրանք դա որակում են որպես բանակցություն իրենց իսկ քաղաքացիների հետ, բայց այդ շփումները կան, շատ մանր ֆորմատով, բայց կան»։
Դիտարկմանը, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների Սոչիի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի մասին, Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Սոչիում և Պրահայում քննարկվում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը:
Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքն անվստահություն էր Հայաստանի իշխանության հանդեպ։ Միևնույն ժամանակ նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ Արցախում հանրահավաք եղավ հենց Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ։ Նա խորհուրդ տվեց այդ հարցերը ուղղել Արայիկ Հարությունյանին և Արթուր Թովմասյանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ ԱԺ հայտարարությունը ներկայացվեց արտահերթ նիստի ժամանակ։ Նշենք, որ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր ընթանում, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։