https://armeniasputnik.am/20221102/nvormajic-taq-klini-gagik-surenjany-nvojemberi-veraberjal-kankhatesum-e-nerkajacrel-50755508.html
Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումների քանակը նույնպես պակաս կլինի նորմայից։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T12:21+0400
2022-11-02T12:21+0400
2022-11-02T12:22+0400
հայաստան
գագիկ սուրենյան
եղանակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1e/28829078_0:0:1600:901_1920x0_80_0_0_54277be8e43e76ed2c9436d42ff98dc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ըստ կանխատեսումների` հանրապետությունում սպասվում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտ, որը կապահովի կայուն եղանակ։«Առաջիկա օրերին կլինի պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Բացառություն կլինեն միայն գիշերային ժամերը»,– ասաց նա։Գագիկ Սուրենյանը զգուշացրել է նաև, որ ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով։Ցերեկային ժամերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը զգուշացրել էր, որ նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։Մարդահամարը Հայաստանում անցել է դժվարություններով. Կարինե Կույումջյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/1e/28829078_0:0:1420:1065_1920x0_80_0_0_252c222aa170e2247196b3d0ab806ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գագիկ սուրենյան, եղանակ
հայաստան, գագիկ սուրենյան, եղանակ
Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
12:21 02.11.2022 (Թարմացված է: 12:22 02.11.2022) Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումների քանակը նույնպես պակաս կլինի նորմայից։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։
Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերին կլինի կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,– նշել է Սուրենյանը։
Ըստ կանխատեսումների` հանրապետությունում սպասվում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտ, որը կապահովի կայուն եղանակ։
«Առաջիկա օրերին կլինի պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Բացառություն կլինեն միայն գիշերային ժամերը»,– ասաց նա։
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է նաև, որ ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով։
Ցերեկային ժամերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը զգուշացրել էր, որ նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։