https://armeniasputnik.am/20221102/svochium-ev-prahajum-ardzanagrvec-vor-haj-adrbejanakan-sahman-gvojutjun-uni-pashinjan-50752805.html
Սոչիում և Պրահայում արձանագրվեց, որ հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի. Փաշինյան
Սոչիում և Պրահայում արձանագրվեց, որ հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի... 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T11:55+0400
2022-11-02T11:55+0400
2022-11-02T11:56+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
սոչի
պրահա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49437216_0:0:1200:676_1920x0_80_0_0_e35c3a07687ecf02e225a0bb64a51f57.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման։ Ազգային ժողովում 2023թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` ստացվում է, որ եթե Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման, ապա ինքնին արձանագրվել է, որ ագրեսիա է եղել` դրանից բխող միջազգային արձագանքներով։Վարչապետը նշում է, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի փաստը։Փաշինյանն այս առումով շնորհակալություն հայտնեց հանրությանը` ասելով, թե նույն ալիքի վրա են գտնվում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
սոչի
պրահա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/07/49437216_111:0:1178:800_1920x0_80_0_0_e7b365d73886d9dc7c6a99dd2ec5b20e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, սոչի, պրահա
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, սոչի, պրահա
Սոչիում և Պրահայում արձանագրվեց, որ հայ-ադրբեջանական սահման գոյություն ունի. Փաշինյան
11:55 02.11.2022 (Թարմացված է: 11:56 02.11.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի փաստը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման։ Ազգային ժողովում 2023թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հարթակներում մեզ հաջողվում է արձանագրել` Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և դա արձանագրված է 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով և հարակից փաստաթղթերով։ Եթե չկա սահման, կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ստացվում է, որ եթե Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ գոյություն ունի հայ-ադրբեջանական սահման, ապա ինքնին արձանագրվել է, որ ագրեսիա է եղել` դրանից բխող միջազգային արձագանքներով։
Վարչապետը նշում է, որ եվրադիտորդների գործուղումը ՀՀ սահման հնարավոր եղավ Պրահայի արդյունքների հիման վրա, երբ արձանագրվել էր 1991-ի հայ–ադրբեջանական սահմանի փաստը։
Փաշինյանն այս առումով շնորհակալություն հայտնեց հանրությանը` ասելով, թե նույն ալիքի վրա են գտնվում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։