Վաշինգտոնը կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը. Պետդեպ

© AP Photo / Alex BrandonՆեդ Փրայս
Նեդ Փրայս - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2022
Նեդ Փրայս
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետդեպում կարծում են, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և այդ ամուր խաղաղության հասնելու բանալին է
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Ադրբեջան–Հայաստան բանակցություններին և ամուր խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք փոխգործակցությունը, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններին` գործընկերների, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների միջոցով»,– ասել է Փրայսը։
Նա հավելել է` Պետդեպում կարծում են, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և այդ ամուր խաղաղության հասնելու բանալին է, որին երկու երկիրն էլ ձգտում են։

«Մենք անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղություն հաստատվի»,– ասել է Փրայսը։

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդների համար է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Լրահոս
0