https://armeniasputnik.am/20221102/yntanekan-brnutjunic-tuzhatsneri-het-petq-e-verapatrastvats-kin-vostikanner-ashkhaten-mip-50775639.html
Ընտանեկան բռնությունից տուժածների հետ պետք է վերապատրաստված կին ոստիկաններ աշխատեն․ ՄԻՊ
Ընտանեկան բռնությունից տուժածների հետ պետք է վերապատրաստված կին ոստիկաններ աշխատեն․ ՄԻՊ
Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ոստիկանի մասնագիտական վերապատրաստման հարցը։ 02.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-02T17:10+0400
2022-11-02T17:10+0400
2022-11-02T17:15+0400
հհ միպ
ընտանիք
ընտանեկան բռնություն
քրիստինե գրիգորյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2318/38/23183890_0:0:1600:901_1920x0_80_0_0_d5bdf32e3c41f564a313309b97a655b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքն ընտանիքում բռնության դեպքերի հետ գոհացուցիչ չէ։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։Բացի այդ, կանայք հաճախ թիրախավորվում են իրավապաների կողմից, նրանց մասին տեղեկատվությունը հաճախ են հայտնում երրորդ անձանց։Թմրանյութի իրացում, գողություն, ընտանեկան բռնություն․ ի՞նչ է եղել ՀՀ-ում հանգստյան օրերինՊաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցը։Նա հավելեց, որ էական փոփոխության կարելի է հասնել միայն այդ դեպքում։Այս տարի ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ է հարուցվել. 58 անչափահաս է տուժելԱնդրադառնալով վիճակագրական տվյալներին` Գրիգորյանը նշեց, որ չնայած միասնական վիճակագրական տվյալների կարգն արդեն 2 տարի է, ինչ հաստատվել է, սակայն այն չի գործում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2318/38/23183890_89:0:1509:1065_1920x0_80_0_0_0e43b653b3e0cfd3794a53a782d2febd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, ընտանիք, ընտանեկան բռնություն, քրիստինե գրիգորյան
հհ միպ, ընտանիք, ընտանեկան բռնություն, քրիստինե գրիգորյան
Ընտանեկան բռնությունից տուժածների հետ պետք է վերապատրաստված կին ոստիկաններ աշխատեն․ ՄԻՊ
17:10 02.11.2022 (Թարմացված է: 17:15 02.11.2022) Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ոստիկանի մասնագիտական վերապատրաստման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքն ընտանիքում բռնության դեպքերի հետ գոհացուցիչ չէ։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Ցավոք սրտի` ստանում ենք դիմում-բողոքներ, ունենք ցավալի դեպքեր, երբ ընտանեկան բռնության ենթարկված կանայք դիմել են ոստիկանության բաժանմունքներ, նրանց համոզել են գնալ տուն և հաշտվել, որի հետևանքով այդ կանայք սպանվել են»,-ասաց Գրիգորյանը։
Բացի այդ, կանայք հաճախ թիրախավորվում են իրավապաների կողմից, նրանց մասին տեղեկատվությունը հաճախ են հայտնում երրորդ անձանց։
Պաշտպանն ընդգծեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ ընտանեկան բռնությունից տուժողին առաջինն արձագանքող ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցը։
«Որպես ինտիտուցիոնալ լուծում` իմ մոտեցումն այն է, որ Հայաստանը խթանի առավել մեծ թվով կին ոստիկանների ներգրավումը և որոշ պետությունների փորձից ելնելով` նրանց վերապատրաստի հենց ընտանեկան բռնության ենթարկված տուժողների հետ աշխատանքի համար։ Պետք է սահմանենք կանոն, որ ոստիկանությունում նման դիմումատուների հետ շփվեն միայն համապատասխան կրթություն ստացած ծառայողները »,-ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ էական փոփոխության կարելի է հասնել միայն այդ դեպքում։
Անդրադառնալով վիճակագրական տվյալներին` Գրիգորյանը նշեց, որ չնայած միասնական վիճակագրական տվյալների կարգն արդեն 2 տարի է, ինչ հաստատվել է, սակայն այն չի գործում։