20 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ պաշտպանության նախարարությանը

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գումարն ուղղվելու ՀՀ–ի պաշտպանությանը, ՊՆ–ի շենքային պայմանների բարելավմանն ու շենք–շինությունների շինարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ ՀՀ պետական բյուջեից պաշպանության նախարարությանը 20 մլրդ դրամ է հատկացվել:
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։ Կառավարության կայքում հրապարակված նախագծում նշված է, որ գումարն ուղղվելու է պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանությապաշպանությանն ապահովում», «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» և «Շենքերի և շինությունների շինարարություն» ծախսային ծրագրերի ֆինանսավորմանը:
Թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվելու հատկացված միջոցներով, նախագծում չի հստակեցվում։
Լրահոս
0