https://armeniasputnik.am/20221103/adrbejany-shahagrgrvats-che-harci-irakan-lutsmamb-akhqy--transpvortajin-mijancqi-masin-50834203.html
Ադրբեջանը շահագրգռված չէ հարցի իրական լուծմամբ. Գրիգորյանը` տրանսպորտային միջանցքի մասին
Ադրբեջանը շահագրգռված չէ հարցի իրական լուծմամբ. Գրիգորյանը` տրանսպորտային միջանցքի մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T19:10+0400
2022-11-03T19:10+0400
2022-11-03T19:14+0400
արմեն գրիգորյան
տրանսպորտային միջանցք
սահման
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48387031_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ddc4db739fc7722102782e82a4600e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հարցի նկատմամբ չի փոխվել։ Ադրբեջանական կողմը, սակայն, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ։ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ։«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը»,– նշել է Գրիգորյանը։ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբՆա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար` տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից։Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48387031_79:0:1279:900_1920x0_80_0_0_ce537bb4f07bd8029a2dd2acca16f36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն գրիգորյան, տրանսպորտային միջանցք, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արմեն գրիգորյան, տրանսպորտային միջանցք, սահման, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանը շահագրգռված չէ հարցի իրական լուծմամբ. Գրիգորյանը` տրանսպորտային միջանցքի մասին
19:10 03.11.2022 (Թարմացված է: 19:14 03.11.2022) ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հարցի նկատմամբ չի փոխվել։ Ադրբեջանական կողմը, սակայն, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ։ «Մի խոսքով` շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»,– ասել է նա։
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը»,– նշել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։
«Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել»,– նշել է ՀՀ ԱԽՔ–ը։
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար` տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցում էր ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։