Բացահայտվել են առևանգման, կողոպուտի, յուրացման դեպքեր. 1 օրվա օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 73 դեպք, որից 3-ը` նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, ապօրինի ծառահատման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական դեպք»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության ծառայողները նաև բացահայտել են անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, սեռական բնույթի բռնի գործողությունների, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ընտանեկան բռնության, հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, գրավառուին վնաս պատճառելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
0