https://armeniasputnik.am/20221103/hh-i-dery-eatm-um-metsanum-e-qervobjany-eatm-bjujei-verabashkhman-anhrazheshtutjan-masin-50804840.html
ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ում մեծանում է. Քերոբյանը՝ ԵԱՏՄ բյուջեի վերաբաշխման անհրաժեշտության մասին
ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ում մեծանում է. Քերոբյանը՝ ԵԱՏՄ բյուջեի վերաբաշխման անհրաժեշտության մասին
Հայաստանը քայլեր է ձեռնարկում հայկական ընկերությունների արտադրանքը եվրասիական ռեգիստրում ներառելու ուղղությամբ։ 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T11:53+0400
2022-11-03T11:53+0400
2022-11-03T12:06+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վահան քերոբյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1329/67/13296760_0:0:1463:823_1920x0_80_0_0_080dd9408d14d545ad8b28addbbab243.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ բյուջեով վճարվող և ստացվող մաքսային վճարների համաձայն 2021 թվականի կեսերից Հայաստանը գտնվում է դոնորի կարգավիճակում ։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը լինելով ավելի փոքր երկրիր հանդիսանում է բավականին խոշոր դոնոր։ Կարիք կա, որ բյուջեն ավելի արդար սկզբունքով բաշխվի։ Նա ընդգծեց, որ աշխատանքները շարունակվում են, և Հայաստանը ԵԱՏՄ-ում սեփական նախաձեռնություններով, առաջարկություններով է հանդես գալիս և փորձում ամրապնդել իր դերը կառույցում, որն անզեն աչքով էլ տեսանելի է։Նախարարը նշեց, որ Հայաստանի առաջարկները շատ հարցերում դառնում են որոշիչ։ Շատերն են լսում հայկական կողմի կարծիքը։ Քայլեր են ձեռնարկվում նաև հայկական ընկերությունների արտադրանքը եվրասիական ռեգիստրում` արդյունաբերական ապրանքների ցանկում ներառելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1329/67/13296760_0:0:1097:823_1920x0_80_0_0_1829fc0d26df782c64643814d1b0f63f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահան քերոբյան, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահան քերոբյան, հայաստան
ՀՀ-ի դերը ԵԱՏՄ-ում մեծանում է. Քերոբյանը՝ ԵԱՏՄ բյուջեի վերաբաշխման անհրաժեշտության մասին
11:53 03.11.2022 (Թարմացված է: 12:06 03.11.2022) Հայաստանը քայլեր է ձեռնարկում հայկական ընկերությունների արտադրանքը եվրասիական ռեգիստրում ներառելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ բյուջեով վճարվող և ստացվող մաքսային վճարների համաձայն 2021 թվականի կեսերից Հայաստանը գտնվում է դոնորի կարգավիճակում ։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այսինքն՝ մեր երկիրն ավելի շատ է տալիս, քան ստանում, ԵԱՏՄ նիստում մեր վարչապետը նաև նշել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը լինելով ավելի փոքր երկրիր հանդիսանում է բավականին խոշոր դոնոր։ Կարիք կա, որ բյուջեն ավելի արդար սկզբունքով բաշխվի։ Նա ընդգծեց, որ աշխատանքները շարունակվում են, և Հայաստանը ԵԱՏՄ-ում սեփական նախաձեռնություններով, առաջարկություններով է հանդես գալիս և փորձում ամրապնդել իր դերը կառույցում, որն անզեն աչքով էլ տեսանելի է։
Նախարարը նշեց, որ Հայաստանի առաջարկները շատ հարցերում դառնում են որոշիչ։ Շատերն են լսում հայկական կողմի կարծիքը։ Քայլեր են ձեռնարկվում նաև հայկական ընկերությունների արտադրանքը եվրասիական ռեգիստրում` արդյունաբերական ապրանքների ցանկում ներառելու ուղղությամբ։