https://armeniasputnik.am/20221103/hh-n-mvot-430-milivon-rubli-knerdni-evrasiakan-veraapahvovagrakan-ynkerutjunum-qervobjan-50803410.html
ՀՀ-ն մոտ 430 միլիոն ռուբլի կներդնի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում․ Քերոբյան
ՀՀ-ն մոտ 430 միլիոն ռուբլի կներդնի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում․ Քերոբյան
Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։ 03.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-03T11:23+0400
2022-11-03T11:23+0400
2022-11-03T11:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վահան քերոբյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50192839_0:0:1601:901_1920x0_80_0_0_9d9c82bcecbf43bebabadb816521ced5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը պատրաստվում է մոտ 430 մլն ռուբլի ներդնել Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Մեր ներդրումը Եվրասիական վերաապահովագրող ընկերությունում պետք է լինի մոտ 430 միլիոն ռուբլի»,- ասաց Քերոբյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։Օգոստոսին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ЕПК) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը, որը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և կօգնի ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի հնարավորություններ ստեղծել։Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը հաղորդվել էր, որ ЕПК-ն կարող է կազմավորվել միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակով, որի կապիտալը կձևավորվի անդամ երկրների գույքային ներդրումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական միջոցների հաշվին։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կապիտալը կարող է կազմել 200 մլն դոլար՝ մինչև 2 մլրդ դոլար հնարավոր հզորությամբ։Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալի ավելացմանը՝ ավելի քան 6 միլիարդ դոլարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50192839_14:0:1437:1067_1920x0_80_0_0_e15ef6cf5acd3691e077c2420ee773dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահան քերոբյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վահան քերոբյան
ՀՀ-ն մոտ 430 միլիոն ռուբլի կներդնի Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում․ Քերոբյան
Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը պատրաստվում է մոտ 430 մլն ռուբլի ներդնել Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր ներդրումը Եվրասիական վերաապահովագրող ընկերությունում պետք է լինի մոտ 430 միլիոն ռուբլի»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական վերաապահովագրական ընկերությունում 3 տոկոս բաժնեմասի բաժանորդագրում է ստանձնել։
Օգոստոսին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ЕПК) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը, որը միջազգային ֆինանսական կազմակերպություն է և կօգնի ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի հնարավորություններ ստեղծել։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը հաղորդվել էր, որ ЕПК-ն կարող է կազմավորվել միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակով, որի կապիտալը կձևավորվի անդամ երկրների գույքային ներդրումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական միջոցների հաշվին։ Եվրասիական վերաապահովագրական ընկերության կապիտալը կարող է կազմել 200 մլն դոլար՝ մինչև 2 մլրդ դոլար հնարավոր հզորությամբ։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալի ավելացմանը՝ ավելի քան 6 միլիարդ դոլարի։