00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2022
Բաժանորդագրվել
Քերոբյանի խոսքով՝ այժմ քննարկվում է ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումն ու լավարկումը , որը թույլ կտա Հայաստանին ավելի լավ միջավայրում առևտուր անել Իրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կկազմի մոտ 800 մլն դոլար։ Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում առևտրային կցորդ նշանակեց հենց այն նպատակով, որպեսզի առևտրաշրջանառության կտրուկ աճ ապահովի։
«Պետք է նշել, որ մեր պլանն իրականանում է։ Եթե մենք 2021 թվականի սկզբին մտածում էինք, որ 1 մլդ դոլարի առևտրաշրջանառությունը լավ թիրախ է, որովհետև 2020 թվականի առևտրաշրջանառությունը կազմել էր ընդամենը 400 մլն դոլար, ապա այս տարի մեր առևտրաշրջանառությունը կլինի շատ մոտ 400 մլն դոլարի կրկնապատիկը։ Այսինքն 2 տարվա մեջ (2020-22 թվականներին) առևտրաշրջանառության կրկնակի աճ ունենք»,-ասաց Քերոբյանը։
Նա գոհունակությամբ հիշեցրեց, որ նախօրեին Հայաստանի և Իրանի առաջնորդները նոր թիրախներ են նախանշել , որը բավականին ռեալ է։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։
«Այսպիսի կտրուկ աճից հետո տեսնում ենք նոր հնարավորություններ, որոնք բացվում են Հայաստանի և Իրանի միջև համատեղ աշխատանքի ընթացքում»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգումն ու լավարկումը , որը թույլ կտա Հայաստանին ավելի լավ միջավայրում առևտուր անել։
Քերոբյանն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության հիմնական խոչընդոտը բանկային համակարգով փոխանցումների դԺվարություններն են , որոնք բավականին կաշկանդում են առևտուրը և ստիպում են, որպեսզի երկու երկրների բիզնեսմենները բուն բիզնեսի վրա կենտրոնանալու փոխարեն այլընտրանքային վճարումների եղանակներ փնտրեն։
Ըստ Քերոբյանի՝ մյուս մեծ խոչնդոտը առևտրաշրջանառության համար Հայաստանից դեպի Իրան արտահանումների հարցում է, քանի որ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ։
«Իրենց տնտեսությունը կոչվում է դիմադրողականության տնտեսություն և շատ քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ։ Իհարկե մենք շատ կուզենք, որ առևտուրը լինի երկկողմանի, բայց նաև հասկանում ենք, որ դժվար է գործընկերներին ստիպել անել մի բան, ինչն իրենք չեն ուզում»,-ասաց նախարարը։
Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը կենտրոնանում է առևտրի այն կոմպոնենտների վրա, որոնք մեծ պոտենցիալ ունեն։
Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային կլինի 2 երկրների հարաբերությունների համար. Ռայիսի
Դրանք, ըստ էության, Հայաստանի կապերն ու ցանցերն օգտագործելով` իրանական ապրանքները դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ վաճառելու հնարավորությունն է, որովհետև Հայաստանի շուկան ինքնին փոքր է իրանական ապրանքները վաճառելու համար։ Նշենք, որ իրանական ապրանքները Հայաստանում որոշակի վերամշակում են անցնում։
«Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք նրա վրա, որ երկու երկրներով ապրանք վաճառենք երրորդ երկրներին, և այստեղ մեր հաջողությունները շատ մեծ են»,-ասաց նա։
Քերոբյանի խոսքով ՝ Հայաստանը նաև ամեն ինչ անում է, որպեսզի Իրանով անցնող լոգիստիկ ուղիները ավելի հասանելի դառնան հայ բեռնափոխադրողների համար։ Մասնավորապես Իրանով, Կապից ծովով Հայաստանը ապրանքներ է արտահանում դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, ինչպես նաև միջինասիական երկրներ։
Լրահոս
0